Սա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Գազայի հատվածում ավելի քան 400 մարդու կյանք խլած իսրայելական հարվածները, ասել է, որ սա դեռ միայն սկիզբն է: Այս մասին գրում է apnews.com-ը:
Նեթանյահուն նախօրեին հրամայել է հարվածներ հասցնել այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է մնացած պատանդների կեսին ազատելու Իսրայելի պահանջները՝ որպես հրադադարի երկարաձգման նախապայման։
Նեթանյահուն ասել է, որ այս հարձակումը «միայն սկիզբն է», և որ Իսրայելը կշարունակի առաջ գնալ, մինչև հասնի իր բոլոր պատերազմական նպատակներին՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին և ազատել բոլոր պատանդներին, որոնք պահվում էին խմբավորման մոտ:
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ առնվազն վեց բարձրաստիճան պաշտոնյաներ սպանվել են երեքշաբթի տեղի ունեցած հարվածների հետևանքով: Սպիտակ տունը հայտնել է, որ հարվածների հարցով Իսրայելը խորհրդակցել է Վաշինգտոնի հետ և աջակցություն հայտնել այդ գործողություններին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան