Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար
Ղազախստանի պաշտոնյաներին պարբերաբար էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց շրջանում կոռուպցիան կանխելու նպատակով, ճեպազրույցում ասել է հանրապետական հակակոռուպցիոն գործակալության (Անտիկոր) ներկայացուցիչ Դանիյար Բիգաիդարովը։
«Կոռուպցիոն հանցագործությունները կանխելու, ինչպես նաև հակակոռուպցիոն մշակույթի և բարոյական սկզբունքների ձևավորման նպատակով գործակալության տարածքային ստորաբաժանումներն ուղղիչ հիմնարկներում և նախնական կալանքի կենտրոններում պարբերաբար էքսկուրսիաներ են կազմակերպում քաղծառայողների և պետական հատվածի աշխատակիցների համար», - նշել է Բիգաիդարովը, որի խոսքը մեջբերում է «Սպուտնիկ» գործակալությունը:
Պաշտոնյաներին ցուցադրվում են քննչական սենյակները, հանցագործների համար նախատեսված խցերը, բանտարկյալների զբոսանքի վայրեր։ Մինչ օրս էքսկուրսիաներին մասնակցել է մոտ 2,000 պետական աշխատակից։




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը