Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարում
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է A Haber-ը:
Չորս օր առաջ ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել էր՝ 560 միլիարդ թուրքական լիրայի կոռուպցիայի և խարդախության գործի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ահաբեկիչների հետ համագործակցելու համար։
Ձերբակալությունից հետո Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիներ են սկսվել, որոնք գնալով թափ են հավաքում: Խոշոր քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը։ Իսկ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը սպառնացել է զրկել արտոնագրից այն լրատվամիջոցներին, որոնք «օրենքի շրջանակից դուրս են հեռարձակում»։ Մարտի 23-ի գիշերը ոստիկանությունը ցույցերի ժամանակ բերման է ենթարկել 323 մարդու։
Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան