Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք». այլ կերպ ասած, սա ստորգետնյա հրթիռային կայան է: Այն մեկն է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հարյուրավոր հրթիռային «քաղաքներից»: Այնտեղ տեղակայված են հազարավոր «Խեյբարշեկան», «Հաջ Քասեմ», «Կադեր Հ», «Սաջիլ», «Իմադ» և շատ այլ բարձր ճշգրտության հրթիռներ։
Վերջերս ԻՀՊԿ-ն ցույց էր տվել մեկ այլ այսպիսի կայան՝ զենքի ահռելի պաշարներով:
Հատկանշական է, որ Իրանն այս ստորգետնյա օբյեկտները ցուցադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին: Թրամփի խոսքով՝ Իրանը պետք է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սկսի ԱՄՆ-ի հետ, հակառակ դեպքում՝ Միացյալ Նահանգների նախագահը սպառնում է ծանր հետևանքներով և հարվածներով: Թրամփի պնդմամբ՝ Թեհրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ստեղծել: Մինչդեռ Իրանը հայտարարում է, որ սպառնալիքների պայմաններում ԱՄՆ-ի հետ չի բանակցելու:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան