25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին
25 տարի առաջ այս օրը՝ մարտի 26-ին, Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Վլադիմիր Պուտինին։ Նա այս պաշտոնը ստանձնել է մեծ քաղաքականություն մտնելուց ընդամենը մի քանի ամիս հետո, գրում է ՏԱՍՍ-ը:
Այդ տարի ՌԴ նախագահական ընտրությունները պետք է կայանային 2000 թվականի հուլիսի 9-ին, սակայն դրանից կես տարի առաջ՝ 1999 թվականի դեկտեմբերի 31-ին, այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Պետության ղեկավարի պարտականությունները դրվեցին վարչապետ Վլադիմիր Պուտինի վրա։ Ուստի նշանակվեցին արտահերթ ընտրություններ:
Ի սկզբանե 2000 թվականի ընտրությունների համար ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր էր ներկայացրել 33 թեկնածու, սակայն ստորագրահավաքից հետո մնացել էր ընդամենը 11 հոգի։ Արդեն քարոզարշավի մեկնարկին թիվ 1 թեկնածուն Պուտինն էր։ Նա հրաժարվել էր սովորական նախընտրական քարոզարշավից, ինչպես նաև հեռուստատեսային բանավեճերից՝ կենտրոնանալով շատ խիտ աշխատանքային գրաֆիկի վրա։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը դարձել է Պուտինի շտաբի ղեկավար։ Արդյունքում՝ 68,7 տոկոս մասնակցությամբ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 52,9 տոկոսը։
2000 թվականի մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը։
























Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»