Ի՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)
Օդի բարձր ցուցանիշ ունեցող Երևանում թեղիները կլանում են փոշին ու ֆիլտրում օդը, իսկ դա նշանակում է, որ արդեն շենքերի ճակատային մասերը տաքանալու են, իսկ ներսում բնակիչների ջերմային սթրեսն ավելի է շատանալու, որի հետևանքով կլինի արյան մակարդելիության բարձրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը՝ անդրադառնալով Թումանյան փողոցում տեղի ունեցած զանգվածային ծառահատումներին:
«Անցած տարվանից Երևանի տարբեր փողոցներում թեղիները կտրում, փոխարենը տնկում են Նիդեռլանդներից ներմուծված սոսիներ կամ հուդայածառեր: Կտրում են առողջ ու պիտանի ծառեր, այնինչ քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ վստահեցնում էին, որ ոջլոտ, հիվանդ ծառեր են հատում»,- ասաց Վարդանյանը:
Երևանի քաղաքապետարանի դիմաց օրեր առաջ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Երևանում իրականացվող ծառահատումների։ Քաղաքացիներն իրենց դժգոհությունն էին հայտնում Երևանի քաղապետարանի աշխատանքից՝ ընդգծելով, որ այն, ինչ իրականացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի՝ սպանդ է։ Փոխարենը քաղաքապետը հակադարձում է՝ ավելի քան 20 գիտնական կարծիք է հայտնել, որ թեղիները պետք է հատվեն, ու նոր ծառեր տնկվեն, որի մասին ավագանու անդամներից ևս բարձրաձայնեցին:
Ավագանու անդամը նշեց, որ ստեղծված իրավիճակը կտրուկ ազդելու է հատկապես սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների՝ սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքային ու ալերգիկ հիվանդություններ ունեցողների վրա: «Առանց այդ էլ՝ ՀՀ-ում ԱՀԿ կողմից սահմանված միջինացված թուլատրելի սահմանաչափից շուրջ յոթ անգամ աղտոտված է մթնոլորտը»,- նշեց նա:
Վարդանյանը ծառերի գնումների ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը ևս չի բացառում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է