Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում
Արմֆլիքս (Armflix) տեսադարանի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay հարթակում՝ նորացված և առավել հարմարավետ ձևաչափով։ Uplay-ի բաժանորդները՝ իրենց փաթեթների շրջանակում, կարող են դիտել Արմֆլիքսի արտադրության ֆիլմերն ու սերիալները։
Ucom-ի և Արմֆլիքսի համագործակցության շրջանակում՝ կողմերը շարունակում են լինել բացառիկ գործընկերներ, և Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը հասանելի է միայն Uplay և Armflix հարթակներում։ Uplay-ի բաժանորդներին հասանելի են նաև բոլոր պրեմիերաները․ նոր սերիալները երկու հարթակներում հրապարակվում են միաժամանակ։
«Ucom-ում մենք ձևավորել ենք այնպիսի միջավայր, որտեղ բաժանորդը մեկ վայրում կարող է գտնել իրեն հետաքրքրող որակյալ ու պահանջված բովանդակություն։ Արմֆլիքսի ամբողջական տեսադարանի հասանելիությունը կարևոր է նաև հայկական արտադրության ֆիլմերն ու սերիալները ավելի լայն լսարանի ներկայացնելու տեսանկյունից։ Մենք շարունակելու ենք զարգացնել Uplay-ը՝ ընդլայնելով թե՛ բովանդակության ընտրությունը, թե՛ դիտման հնարավորությունները», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Արմֆլիքսի բովանդակությունը ներառված է Uplay-ի համապատասխան փաթեթներում և այլևս հասանելի չէ առանձին բաժանորդագրությամբ կամ մեկանգամյա՝ PPV (Pay-Per-View) գնման տարբերակով։
Armenian VOD փաթեթը նախատեսված է Ucom-ի ֆիքսված կապի (IPTV) բաժանորդների համար։ Ամսական 2 300 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է միայն հայկական բովանդակություն՝ ՀայՖիլմի, Արմենիա TV-ի, Շարմի և Արմֆլիքսի հայտնի ֆիլմերը, սերիալներն ու սիթքոմները։
Uplay Premium փաթեթը նախատեսված է Uplay հավելվածի (OTT) բաժանորդների համար։ Ամսական 3 000 դրամ արժողությամբ փաթեթի շրջանակում հասանելի է Արմֆլիքսի ամբողջական տեսադարանը։ Uplay Premium-ի բաժանորդների համար, բացի հարթակում առկա ամբողջ հայկական բովանդակությունից, հասանելի են նաև արտասահմանյան բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ, ինչպես նաև 100 հեռուստաալիք։
Uplay-ից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ucom-ի բաժանորդ: Բավական է ներբեռնել հավելվածը, գրանցվել ցանկացած հեռախոսահամարով, կցել բանկային քարտ և ընտրել համապատասխան փաթեթ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց