Սորոսական ցանցին ամերիկյան ֆինանսավորման դադարեցումը «հետաքրքիր իրավիճակ է» ստեղծել Գյումրիում
Սորոսական ցանցին ամերիկյան ֆինանսավորման դադարեցումը «հետաքրքիր իրավիճակ է» ստեղծել Գյումրիում: Մեր աղբյուրները հայտնում են, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանին եվրոպացիները խոստացել են ամերիկացիների փոխարեն իրենք ֆինանսավորեն, եթե նա կարողանա Գյումրիի ավագանիում խմբակցություն ունենալ և ավագանիով այնպիսի որոշում ընդունել, համաձայն որի Գյումրիի հիվանդանոցներից մեկը պետք է վերազինվի ու դառնա սեռափոխության հիվանդանոց:
Խնդիրն այն է, որ մինչև ուկրաինական պատերազմը Հայաստանից ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ սեռափոխության օպերացիայի էին մեկնում Կիև: Ոչ միայն Հայաստանից էին Կիև մեկնում, այլև Վրաստանից, Թուրքիայից և Ռուսաստանից: Պատերազմի հետևանքով Կիևի սեռափոխության հիվանդանոցը դարարեցրել է իր գործունեությունը: Բացի դրանից, Դոնալդ Թրամփն արգելել է սեռափոխության օպեցիա ֆինանսավորելը, ինչի հետևանքով Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԼԳԲՏ շրջանակները փաստի առաջ են կանգնել:
Ինչո՞ւ են տարածաշրջանում եվրոպացիները Հայաստանն ընտրել որպես «ԼԳԲՏ», իսկ Գյումրին՝ որպես սեռափոխության կենտրոն, որովհետև Հայաստան, Վրաստան, Ռուսաստան և Թուրքիա շարանում միայն Նիկոլ Փաշինյանն է համաձայն տեղ տալ ԼԳԲՏ թեմատիկային, բայց պայմանով, որ կոնկրետ իր անձի և իր ՔՊ-ի հետ ուղղակի կապ չունենա և նախաձեռնությունը գա «քաղաքացիական հասարակությունից»: Դրա համար Գյումրին հարմար է. աչքից հեռու է, և հետո քաղաք բավականին շատ ֆինանսական միջոցներ կհոսեն մի կողմից Ավստրիայի կառավարության փողերով վերազինվող սեռափոխության հիվանդանոցի, մյուս կողմից՝ սեռափոխության համար Գյումրի ժամանող ԼԳԲՏ անձանց հյուրանոցներում և ռեստորաններում թողնվելիք գումարներից:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Լևոն Բարսեղյանի «Գյումրին որպես սեռափոխության տարածաշրջանային կենտրոն» ծրագիրը Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության նախապայմաններից մեկն է:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան