Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպ
Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպ, երբ ՊՊԾ ծառայողների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բիրտ ուժ կիրառվեց։ Ուզում ենք հատուկ ընդգծել, որ լրագրողները ոչ մի անօրինական գործողություն չէին պատրաստվում իրականացնել, այլ միայն օրենքի և խոսքի ազատության իրենց իրավունքի շրջանակներում փորձում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել լրագրողական համայնքի թիրախավորման փաստերի դեմ։
Հատկանշական է, որ հենց նույն օրը ՀՀ ԱԺ ի կողմից ընդունվեց այսպես կոչված Հայաստանի Հանրապետության դեպի ԵՄ անդամակցելու օրենքի նախագիծը։ Այդ պատճառով հարկ ենք համարում հիշեցնել , որ այդ նույն Եվրոպայում խոսքի ազատությունը և ԶԼՄ- ների իրավունքները հանդիսանում են հիմնարար սկզբունքներ: Եվրոպական ամենաբարձր կառույցներում՝ ԵԽԽՎ-ում, Եվրախորհրդարանում պարբերաբար կարող ենք ականատես լինել նմանատիպ բողոքի ակցիաների, որոնք տեղավորվում են քաղաքակիրթ մոտեցման ու հանդուրժողականության շրջանակներում: Չի կարելի մի կողմից գոռալ ԵՄ անդամակցության մասին, իսկ մյուս կողմից ընդամենը ժամեր անց միջնադարյան բռնաճնշումների ենթարկել խոսքի ազատության իրավունքն ու ու դա իրացնող լրագրողներին: Պետք է հատուկ ընդգծել, որ այս կարգի միջադեպերը լրջորեն քայքայում են հայկական հասարակության մեջ առողջ երկխոսության և հանրային համերաշխությանը հասնելու հնարավորությունները։
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու և լրագրողների հանդեպ բիրտ ուժի կիրառման այս նախադեպը և հույս է հայտնում, որ այն լրջագույն քննության առարկա կդառնա:
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան