1868-ին էլ ծաղրում էին Ալյասկայի գնումը. Պուտինը կարծում է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի նկրտումներին անլուրջ վերաբերվելը խելացի չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Արկտիկա՝ երկխոսության տարածք» ֆորումի լիագումար նիստում անդրադարձել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնություններին։ Նա ընդգծել է, որ խորապես սխալ է այդ ծրագրերը արտառոց համարելը, գրում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը նշել է, որ Գրենլանդիայի բռնակցման ծրագրերն ամերիկացիների շրջանում հայտնվել են դեռևս 18-րդ դարի 60-ականներին, սակայն Կոնգրեսի աջակցությունը չեն ստացել։
«Արդեն այն ժամանակ ամերիկյան վարչակազմը դիտարկում էր Գրենլանդիան և Իսլանդիան միացնելու հնարավորությունը, սակայն այդ գաղափարն այն ժամանակ Կոնգրեսի աջակցությունը չստացավ»,- պարզաբանել է նա։
Պուտինը նաև հիշեցրել է, որ ժամանակին ամերիկացիները ծաղրում էին նաև Ալյասկայի գնումը:
«Ի դեպ, հիշեցնեմ, որ 1868 թվականի դրությամբ ամերիկյան թերթերը ծաղրում էին Ալյասկայի գնում՝ դա որակելով «խելագարություն»... Բայց այսօր Ալյասկայի ձեռքբերումն ԱՄՆ-ում, հավանաբար, գնահատվում է բոլորովին այլ կերպ», - ասել է ՌԴ նախագահը:
Ռուսաստանի կողմից Ալյասկան Ամերիկայի Միացյալ Նահանգներին վաճառելու մասին պայմանագիրը կնքվել է Վաշինգտոնում 1867 թվականի մարտի 30-ին: Ամբողջ Ալյասկայի թերակղզին, Ալեքսանդր և Կոդիակ արշիպելագները, Ալեուտյան շղթայի կղզիները, ինչպես նաև Բերինգի ծովի մի քանի կղզիներ անցել են ԱՄՆ-ին։ Վաճառված հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 1,519,000 քկմ: Տարածքները ամերիկացիներին վաճառելու որոշումը միաձայն պաշտպանել են Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Երկրորդը, Մեծ իշխանԿոնստանտին Նիկոլաևիչը, ֆինանսների նախարար Միխայիլ Ռետեռնը, ռազմածովային նախարար Նիկոլայ Կրաբբեն և ԱՄՆ-ում Ռուսաստանի բանագնաց բարոն Էդուարդ Ստեկլը։ Տարածքի փոխանցման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Նովոարխանգելսկում (այժմ՝ Սիտկա քաղաք) 1867 թվականի հոկտեմբերին. ռուսական դրոշը իջեցվել է, իսկ ամերիկյան դրոշը՝ բարձրացվել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան