Ուժեղ երկրաշարժը խnւճապ է առաջացրել Բանգկոկում, Թաիլանդի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Մյանմարում, հատկապես ուժեղ ցնցումներով արտահայտվել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, հայտնում է Bild-ը։
Երկրաշարժի ժամանակ քաղաքում խուճապ է տիրել՝ մարդիկ դուրս են վազել փողոց։ Բանգկոկի կենտրոնում գտնվող Սիլոմ բիզնես թաղամասում հազարավոր մարդիկ լքել են շենքերը։
«Մարդիկ խուճապահար բղավելով դուրս էին վազում գրասենյակներից», - հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Տեսախցիկները ֆիքսել են առնվազն մեկ երկնաքերի փլուզում:
Անմիջապես դեպքի վայր ժամանած փրկարարները կոչ են արել բնակիչներին մնալ բաց երկնքի տակ։ Հիվանդները տարհանվել են հիվանդանոցներից և տեղավորվել փողոցներ՝ շենքերից հեռու: Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ ցնցումներ են գրանցվել: Դրանք զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում:




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը