Եթե Հայաստանի Հանրապետությունը սատար չկանգնի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ապա մենք կկանգնենք շատ վտանգավոր ջրբաժանի առջև
Այսօր Երևանում տեղի ունեցավ մեծ հանրահավաք, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր արցախցիներ և հայաստանցիներ։ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը ևս այնտեղ էր։ Հաշվի առնելով արցախահայության հիմնարար խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը, հարկ ենք համարում սատարել մեր արցախցի քույրերի և եղբայրների պահանջներին։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք , որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ուղղակի պարտավոր են իրականացնել բոլոր հնարավոր և անհնարին քայլերը արցախահայության վերադարձի համար , որտեղ պետք է ապահովված լինեն արցախցիների բոլոր իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը։ Իսկ մինչ այդ` անհնրաժեշտ է անել ամեն ինչ մեր քույրերի և եղբայրների սոցիալական վիճակը թեթևացնելու համար, քանզի նրանք կորցրել են ամեն ինչ։
Անընդունելի է կառավարության որոշումը, համաձայն որի կրճատվում է արցախցիներին հատկացվող ֆինանսական օժանդակությունը։
Եթե Հայաստանի Հանրապետությունը սատար չկանգնի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին , ապա մենք կկանգնենք շատ վտանգավոր ջրբաժանի առջև արդեն համայն հայության կոնտեքստում։ Այսօր հրապարակում մենք տեսանք բազմաթիվ երևանցիների, գյումրեցիների, սևանցիների, արցախցիների, վանաձորցիների, էջմիածինցիների և մեր հայրենիքի տարբեր հատվածների հայերի՝ կողք կողքի։ Հենց սա է ուժը, հենց սա է հայրենասիրությունը:
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան