Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը
ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քվեաթերթիկների հաշվարկն ընթացքի մեջ է:
Այս պահի դրությամբ ամփոփվել է 81 ընտրական տեղամասի արդյունք 82-ից։
Այսպիսով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 16 938,
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 9 537,
- «Ապրելու երկիր» կուսակցություն - 1 658,
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 2 844,
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն - 642,
- «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - 2 071,
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - 1 387,
- «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - 7 296,
- «Իմ հզոր համայնք» կուսակցություն - 3 659,
Անճշտությունների գումարային չափը՝ 172,
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 613:
Սա նշանակում է՝ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները և նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Թե մասնակից ուժերն ինչ կորոշեն ու ինչպես կփոխվի ձայների բաշխումը վերջնական հաշվարկի արդյունքում, հայտնի կլինի ավելի ուշ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»