Փաշինյանի վերջի սկիզբը. զավակները խժռեցին հեղափոխությունը
Գյումրու ավագանու ընտրությունները դրեցին Նիկոլ Փաշինյանի անփառունակ կառավարման վերջի սկիզբը։ 2018 թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ձախողեց բոլոր ոլորտները, որևէ իրական ռեֆորմ չիրականացրեց, աղավաղեց դատական և իրավապահ համակարգերը, թուլացրեց պետության մարտունակությունը, պարտություն կրեց արցախյան պատերազմում, կորցրեց Արցախը, այժմ էլ ամեն գնով փորձում է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։
Այս ողջ ընթացքում գործող իշխանությունները մեղքի սլաքներն ուղղում էին նախկինների դեմ՝ վերջիններիս մեղադրելով իրենց իսկ ձախողումների մեջ։ «Նախկիններ-ներկաներ» դիսկուրսը, ըստ քպականների, միակն էր, որ դեռ կարողանում էր նրանց պահել թամբի վրա։ Այլևս փաստ է, որ «նախկիններ-ներկաներ» դիսկուրսն էլ ձախողվել է։ Գյումրիում, որքան էլ զարմանալի լինի, ընտրողների մի զգալի մասը նախընրեց քվեն տալ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ոչ միայն «նախկին» է, այլև նույնիսկ նախկինների օրոք չէր փայլում իր բարի համբավով։ Փաստացի, գյումրեցին պատրաստ է քվե տալ ամենավատ նախկինին, քան Նիկոլ Փաշինյանին։
ՔՊ-ին այսօր դաժանաբար քննադատում են նույիսկ նրա արբանյակ կուսակցությունները՝ «հեղափոխության» արժեքները ոտնահարելու, անգործության հետևանքով 2018 թ. ժողովրդական ոգևորությունը պարպելու, հանրության ակնկալիքները չիրագործելու մեջ, և արդարացիորեն են անում դա։ Գործող վարչախումբը, օգտագործելով հանրության ոգևորության ալիքը, ուներ հնարավորություն իրական բարեփոխումներ անելու, փոխարենն ընտրեց «հեղափոխության արժեքները» սեփական բարգավաճմանն ու հարստացմանը ծառայեցնելու տարբերակը։
Ուղիղ 7 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց իր քայլարշավը։ Յոթ տարի անց կարելի է արձանագրել, որ այդ մեռելածին «հեղափոխությունը» ձախողվել է, իսկ Գյումրին՝ երեք մատի կոմբինացիա է ցույց տվել Փաշինյանին։
Մանե Գևորգյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան