Մի sms էլ ՔՊ-ական պատգամավորը կստանա
Գյումրիում ՏԻՄ ընտրությունների ամենաբացասական դրվագը, թերևս, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ «Նավակ ճոճողի» արկածներն էին, որոնք ավելի մեծ հարված են հասցրել ՔՊ չեղած հեղինակությանը, քան անգամ խայտառակ պարտությունները Փարաքարում և Գյումրիում։
Մեր տեղեկություններով, դեռ երեկ ցերեկը, երբ իրավիճակը դեռ չէր թեժացել, Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են Գաբրիելյանի այցի, խմելու, «դեբոշներ» սարքելու մասին, նշել են, որ նրա այցը Գյումրի անիմաստ է եղել։ Զուգահեռ, չեն բացառել, որ նրան միտումնավոր են ուղարկել, որպեսզի ՔՊ դեմ հակաքարոզչություն իրականացվի, ցույց տա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրական դեմքը։
Պատգամավորի պահվածքը, ըստ էության, ՔՊ դեմքն է, և կուսակցությունում կարծում են, որ հատուկ սադրանք է եղել կուսակցության դեմ։ Այժմ ՔՊ-ն փնտրում է, թե որտեղ, ում հետ է խմել Գաբրիելյանը, ինչից հետո էլ տեղի ունեցածը հայտնվել էր գրեթե բոլոր լրատվամիջոցներում։ Փորձում են ճշտել, թե ինչու է Գաբրիելյանը հայտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում, նույնիսկ վարկածներ են շրջանառում, թե նրան հատուկ են բերել Գյումրի, հիշել են Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ նրա մտերմությունը։
Մեր տեղեկություններով, ՔՊ-ում մտադիր են Վիլեն Գաբրիելյանին քավության նոխազ դարձնել, նրա վրա բարդել Գյումրիում կրած ջախջախիչ պարտությունը։ Չի բացառվում, որ պատգամավորը հենց այսօր մի sms ստանա Նիկոլ Փաշինյանից։ Ինքը՝ Գաբրիելյանը դեռ չի մեկնաբանել իր պահվածքը, ներողություն չի խնդրել լրագրողներից։
Դիանա Համբարձումյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան