«Քաղպայմանագրում» խորը զտումներ են սպասվում
Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց շնորհավորել հաղթած ընդդիմադիրներին` իր պարտությունը ներկայացնելով որպես ժողովրդավարության հաղթանակ։ Մինչդեռ Փաշինյանի նյարդային արձագանքից և ՔՊ-ում տարածված տեղեկություններից ակնհայտ է դառնում, որ իշխող ուժը լուրջ խնդիրներ ունի և կանգնած է ընդհուպ իշխանազրկման շեմին։ «Քաղաքացիական պայմանագրում» չեն բացառում, որ լրջագույն զտումներ տեղի ունենան, ավելին, քան Հովիկ Աղազարյանի դեպքում էր։
Առաջին ծիծեռնակն ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էր, որը Գյումրիում աչքի էր ընկել մի քանի դրվագներով միջադեպերի մեջ հայտնվելով, լրագրողներին հայհոյելով։ Գաբրիելյանն այսօր հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, բայց շարունակելու է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ինքնաառաջադրվելու է ՔՊ վարչության առաջիկա ընտրություններում որպես վարչության անդամի թեկնածու, քանի որ կուսակցությունն ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք։
Մեր տեղեկություններով, իշխանությունն ինքն է ստիպել Գաբրելյանին վայր դնել մանդատը, և խնդիրն ամենևին էլ նրա վարքը չէ, այլ Գյումրիում արած հայտարարությունները, թե 2026-ին ՔՊ-ն այլևս իշխանության չի լինի։
Լուրջ խնդիրների են բախվելու Փարաքարի ընտրությունների կազմակերպիչները՝ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ինչպես նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոնք արդեն իսկ մի քանի դրվագով հայտնվել են Փաշինյանի լուրջ քննադատության տակ և չի բացառվում, որ առաջիկայում նրանց ևս, կամ նրանցից մի քանիսին կեսգիշերային sms-ներ բաժին հասնեն։
Նիկոլ Փաշինյանը սեփական վարկանիշը փրկելու համար պատրաստ է գնալ կուսակցության խորը զտումների, և այժմ ՔՊ-ում շունչները պահած սպասում են իրենց պարագլխի որոշումներին։
Էվելինա Առաքելյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան