Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա
Գյումրիում ստեղծված իրավիճակը չափազանց բարդ է։ Այսօր արդեն ԱԺ պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարություն կանի։ Հիշեցնենք` երեկ առավոտյան, երբ արդեն պարզ էին ընտրությունների արդյունքները, որ ընդդիմադիր 4 ուժերից ամենաշատ քվեն ստացել է Կոմկուսի ներկայացուցիչ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Մայր Հայաստան» դաշինքն ու պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարեցին, որ առանց պաշտոնի ակնկալիքի աջակցում են Վարդան Ղուկասյանի թեկնածությանը հանուն ընդհանուր գործի։
Ժամեր շարունակ Մարտուն Գրիգորյանն անհասանելի էր, չէր արձագանքում ոչ ընդդիմադիր տրամադրված հանրության պահանջներին, ոչ էլ Վարդան Ղուկասյանի առաջարկ-հորդորներին։ Արդեն երեկոյան Գրիգորյանը գրեց, որ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենալու, իսկ այսօր հայտարարություն կանի։ Ընդ որում, մեր տեղեկություններով, որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և, ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում։ «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամներից մի քանիսը կողմ կքվեարկեն Ղուկասյանի թեկնածությանը, բայց կոալիցիա չի կազմվի։
Ղուկասյանն ու Գրիգորյանը Գյումրիում հայտնի են որպես երկարամյա արյան վրեժ ունեցող 2 կլանների ներկայացուցիչներ և առնվազն քրեական նման հիմքեր և «պանյատ»-ներ ունեցող քաղաքում այդ երկու ուժերի համագործակցությունը նույնիսկ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, լուրջ խնդիրներ էր հարուցելու Մարտուն Գրիգորյանի և նրա ընտանիքի համար, ուստի գտել են առավելագույն հարմար և անշառ լուծումը։
Գործող իշխանություններն, ի դեպ, երեկ ողջ օրը փորձել են սադրել Մարտուն Գրիգորյանին, համոզել, թե ճիշտը Սարիկ Մինասյանին միանալն է։ Իշխանական քարոզչամեքենան կեղծիքներով և սադրանքներով փորձում էր նոր բախումներ հրահրել Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միջև, բայց այս անգամ ևս լրջագույն պարտություն է կրել։
Աստղիկ Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան