«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասին
Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բնութագրվում են «Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ» կարգախոսով, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Այսօրվա չին-ռուսական հարաբերություններն առանձնանում են երեք հատկանիշներով՝ առաջինը՝ «Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ»։ Մեր հարաբերությունները գնալով ավելի են հասունանում՝ հիմնված պատմական փորձի շարունակական սինթեզի և անցյալի դասերից քաղելու վրա», - ասել է Վան Ին։
Դիվանագետը նշել է, որ «երկու երկրների ղեկավարներն իրենց բնորոշ քաղաքական հեռատեսությամբ պատմական որոշում են կայացրել՝ «փակել անցյալը և բացել ապագան»։
««Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ» սկզբունքը, որն ամրագրված է բարիդրացիության, բարեկամության և համագործակցության չին-ռուսական պայմանագրում, ամուր իրավական հիմք է ծառայում ավելի բարձր մակարդակով ռազմավարական համագործակցությունը խթանելու համար։
Ինչպես մեր ժողովուրդն է ասում. «Մոտ հարևանները հարազատների պես են, միմյանց միայն լավն են մաղթում»։ Միմյանց ճիշտ ռազմավարական ընկալման շնորհիվ մենք գտել ենք համակեցության երկարաժամկետ ուղի, որը համապատասխանում է ընդհանուր շահերին»,- ընդգծել է նախարարը:
Վան Ին ընդգծել է, որ ռուս-չինական հարաբերությունները վտանգ չեն ներկայացնում ուրիշների համար և ենթակա չեն արտաքին միջամտության։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով մարտի 31-ից ապրիլի 2-ը պաշտոնական այցով Ռուսաստանում է։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն բարձր մակարդակի շփումները, երկու երկրների հարաբերությունների զարգացումը և միջազգային, այդ թվում՝ Ուկրաինայի հարցերը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան