Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվե
Քաղաքականություն

Գյումրու «սպիտակ ծուխը» և իր դասերը․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

 
Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա սպասումն իրականում խոսում է շատ լուրջ խնդրի մասին։ Մենք խնդիր ունենք այս և մյուս ազդակները ճիշտ հասկանալու՝ ներհայաստանյան հետագա սցենարները ճիշտ պատկերացնելու համար։
 
1.     Ավարտվում է Նիկոլի և ՔՊ-ի ժամանակաշրջանը։ Ամեն գնով փորձելու են կառչել, բայց միևնույն է տապալվելու են։

2.     Անհատների դերը դեռևս շարունակում է մնալ բարձր։ Ընտրազանգվածներն առաջնորդվում են ընտանեկան, կլանային սկզբունքներով, և սա լուրջ խնդիր է։

3.     Թրամփը Հայաստանում ջարդել է այսպես կոչված «եվրոպամետների» ուժը։ Օտար թթվածնով սնվող ցանցն աչքի առաջ քանդվում է։ Թե ինչի կտրանսֆորմացվի նրանց նախկին ռեսուրսը՝ առանձին քննարկման թեմա է։

4.     Համապատասխան մթնոլորտի դեպքում տանը մնացող մշտապես դիտորդ քաղաքացիներից հնարավոր է ստանալ մոտիվացված ընտրազանգված։

5.     Սխալ է այն հապճեպ հետևությունը, թե այս մոդելով կարելի է գնալ խորհրդարանական ընտրությունների։ Համապետական ընտրությունները չեն կարող լինել նույնը՝ մասշտաբի պարզ փոփոխությամբ։ Այս մոդելի ընտրությունը քաղաքական-հասարակական ինստիտուտների տոտալ ստորադասումն է անձերին, կլաններին, մեծ ընտանիքներին։
Մենք չենք կարող խաբել մեզ, թե Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում մեծ հաջողության է հասել, կամ «Հայրենիքը» և մի անհայտ կուսակցություն հաջողություն արձանագրեցին։ Դա արել են անհատները, կլանները։ Սա փակուղային մոդել է 21-րդ դարում պետություն զարգացնելու համար։ Ավելի պարզ ասեմ. այս մոդելով ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելը բերելու է մի 10-15ընտանիքների կողմից երկիրը «կադաստրի թղթով» մեջ-մեջ անելուն։

6.     Քաղաքական պրոցեսներում ստվերն անթույլատրելի մեծ է։ Մի ամբողջ երկիր սպասում է, թե ստվերում մի քանի հոգի մի քանի անհասկանալի միջնորդներով ի´նչ կպայմանավորվեն։ 
 
Այնուհանդերձ, էական պոզիտիվը 1-ին կետն է, որի գործնական ռեալիզացիայի համար, և այդ ընթացքում իրական ռիսկերը չեզոքացնելու համար ա´յլ քաղաքական-հրապարակային պրոցեսներ են պետք։ Սրա մասին պետք է բաց խոսել՝ Գյումրիից սպիտակ ծխի դուրս գալուց հետո։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ