Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըԿան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ՝ առաջիկայում կդրսևորվեն. Վարդանյանը՝ ընդդիմության համագործակցության մասինԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԿարծում եմ, պետք է քիչ ուշադրություն դարձնենք, թե որ երկրներից են գալիս նման հայտարարությունները. ՔՊ-ական պատգամավորը՝ ՌԴ-ի չշնորհավորելու և Զատուլինի հայտարարության մասինԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՆիդեռլանդները լրացուցիչ 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային uպառազինnւթյուն տրամադրելու համար. վարչապետ«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԿալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԻրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNNՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amԻրավապահները թմրաշրջանառnւթյան դեպքեր են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիԹրամփը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի պատերազմում․ ՄակրոնՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը
Քաղաքականություն

Դիվանագիտական ​​շփումները կարող են արդյունավետ լինել, բայց բոլորը պետք է հասկանան՝ «ռազմակшն լուծում» գոյություն չունի. Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ին

Իրանը վերահաստատում է, որ երբեք և ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել. այս մասին  X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին:

«ԱՄՆ նախագահը, գուցե, շահագրգռված չէ 2015-ի միջուկային համաձայնագրով, սակայն այդ համաձայնագիրը պարունակում էր Իրանի հիմնական պարտավորությունը, որը դեռ ուժի մեջ է, և նույնիսկ ԱՄՆ-ն, որը համաձայնագրի մաս չէ, դրանից օգուտ քաղեց:

Իրանը վերահաստատում է, որ երբեք և ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումից 10 տարի անց և դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց յոթ տարի անց, չկա որևէ ապացույց, որ Իրանը խախտել է այս պարտավորությունը: Նույնիսկ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Գաբարդը վերջերս լիովին խոստովանեց դա:

Դիվանագիտական ​​շփումներն արդյունավետ են եղել անցյալում և կարող են արդյունավետ լինել նաև այսօր։ Այնուամենայնիվ, բոլորի համար կարևոր է հասկանալ, որ գոյություն չունի «ռազմական լուծում», առավել ևս «ռազմական տարբերակ»: Մերձավոր Արևելքում աղետալի ձախողումները, որոնք ԱՄՆ նախկին վարչակազմերին արժեցել են ավելի քան 7 տրիլիոն դոլար, ավելի քան խոսուն են»,- ասել է իրանցի դիվանագետը:

Օրերս Իրանը մերժել է ԱՄՆ նախագահի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկը՝ հայտարարելով, որ կբանակցի միայն 3-րդ երկրների միջոցով: Ի պատասխան Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը:

«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», - ասել է նա:

Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել Է Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:

Մինչդեռ դրանից առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։ 

ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես ​​ պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կա՛մ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։

«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ: Բայց եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ», - նշել է ԱՄՆ նախագահը, որի նպատակն է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:

Պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան:

Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին չորս տարիների ընթացքում, և երկիրն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն: Նրա 60% հարստացված ուրանի պաշարները մինչև 90% հարստացվելու դեպքում բավարար են վեց միջուկային ռումբի ստեղծման համար, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության: Իրանը հերքել է, որ միջուկային զենք է մտադիր ստեղծել:

Երկու շաբաթ առաջ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը բացահայտել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել էր նա։ Նամակը մի քանի օր առաջ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ Բին Զայեդին Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։ Հետո նամակն առաքվել է Թեհրան:

Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ Թրամփի նամակը Խամենեիին «կոշտ» էր: Մի կողմից նա առաջարկել է բանակցություններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, բայց մյուս կողմից զգուշացրել է հետևանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի առաջ մղել իր միջուկային ծրագիրը: Նամակում Թրամփը նշել է, որ չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել և նշել է երկամսյա ժամկետ՝ գործարքի հասնելու համար, ասել են երկու աղբյուրներ։ Մինչ նամակն իրանցիներին հանձնելը, Սպիտակ տունը ԱՄՆ մի քանի դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, տեղեկացրել է դրա բովանդակության մասին, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան և իրազեկ աղբյուրը:

Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է «խաբեություն», որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Խամենեին ասել է, որ չի աջակցում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել X-ի վերաբերյալ և չի բացառել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: