Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվե
Քաղաքականություն

Մարդիկ, որ մի սխալ դրված լայք չեն ներում, ընկել սոցցանցերում իրենց արևին Մարտունին թասիբի կամ շախի են գցում. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ուշադիր հետևում էի Գյումրու ընտրություններին՝ ո՛չ թերագնահատելով դրանց կարևորությունը, ո՛չ էլ համապետական գործընթացների մեկնարկ համարելով։

Արդեն քարոզարշավի ընթացքում տեսանելի էր, որ երկրորդ նախագահի հետ շաղկապված որոշ շրջանակների համար ՔՊ-ից ավելի մեծ թիրախ էր դարձել Հանրապետականը, ում ցանկացած քայլ կամ անգամ քայլի բացակայություն սնում էր նրանց բորբոքված երևակայությունն ու ապա ոչնչացնում տարրական բարոյականության խղճուկ մնացուկները։

Նրանք շրջանցում էին այն փաստը, որ նույնիսկ քաղաքական պորտալարով իրենց փաթաթված մասնակիցները պաշտոնապես չհայտարարվեցին որպես իրենց թեկնածուներ։

Ամբողջ քարոզարշավի ընթացքում նրանք փնովում, քննադատում, երբեմն նույնիսկ վիրավորում էին, ըստ իրենց, «Սերժի թեկնածուներին»՝ Ռուբեն Մխիթարյանին և Մարտուն Գրիգորյանին։ «Սերժը դրելա, որ խանգարի» նրանց կողմից տարածվող կեղծ թեզը, կապտադեղնավուն գարշահոտ թարախի պես ներծծվել էր «տարանջատում» տապալված օպերացիայից հետո նրանց քաղաքական վերքերին փաթաթված թանզիֆի փտած շերտերի մեջ։

Տխմարագույն այդ թեզը զավեշտալի անտի ռեկորդ էր նույնիսկ իրենց դեպքում, քանզի ոչ Սերժն է ստիպել տղերքին առաջադրվել, ոչ էլ տարանջատվածներն էին ընտրություններից առաջ «վիզ առել», որ Վարդան Ղուկասյանը և Կարեն Սիմոնյանը իրենց թեկնածուներն են։ Ուստի, եթե նրանք պաշտոնապես առաջադրած թեկնածուներ չունեին, ապա ո՞ւմ էին խանգարելու Մարտունն ու Ռուբենը։

Ենթադրվում էր, որ անգամ իրենց միջինացված ուղեղանյութը պիտի բավարարեր հասկանալու համար, որ ոչ Գրիգորյանի, ոչ էլ Մխիթարյանի պոտենցիալ ընտրողները Ղուկասյան կամ իրենց համար հիմնականում անհայտ Կարեն, մե՛կ է, չեն ընտրելու։

Կյանքը ցույց տվեց, որ սա հակահանրապետական հակաքարոզչական տիղմի ընդամենը առաջին շերտն էր։ Ընտրության հենց գիշերը կենացները քաղցրացան։ Ճարպկորեն շահարկելով հասարակության հույզերն ու սպասումները՝ նրանք մի կողմից սկսեցին ուռճացնել Ղուկասյանի էլեկտորալ հաջողությունը, մյուս կողմից՝ տեղեկատվական շանտաժան էլ իբր «սերժական» թեկնածուների նկատմամբ։

«Կրելու ենք» օպերացիայի հերթական ձախողումից հետո նրանց «մոզգերը» որոշեցին, որ «наглость – второесчастье», և ոչ միայն պայմաններ չստեղծեցին հետընտրական կոնստրուկտիվ կոնսուլտացիաների համար, այլև սադրիչ ձևակերպումներով և ուլտիմատիվ պայմաններ դնելով՝ սկսեցին պղտորել հետընտրական ջրերը։

Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Բա եթե ձեր թեկնածուն (այլևս դա չեք թաքցնում՝ մտնելով նաև մեզ ուղղված նրա անհեթեթ և ֆանտասմագորիկ ձևակերպումների պատասխանատվության տակ) «հաղթել» է, էլի՞նչ եք ուզում։ Իսկ եթե ձեր թեկնածուն չի հաղթել, և քյոմագի կարիք ունեք, ինչո՞ւ ձեզ համարժեք չեք պահում։

Լավ, եթե, ինչպես դուք եք ասում, Սերժը «թաքուն մարդա դրել էդ ընտրութուններին», «Նիկոլը ռեյտինգ չունի, դրա համար միտինգին չերևաց», դուք էլ հո աշխարհացունց, կործանիչ, ջախջախող վարկանիշ ունեք, բա գնայիք ձեր առաջին դեմքերով բացահայտ կանգնեիք ձեր թեկնածուների կողքին…

Ձեր բորբոքված էգոյին հակաբորբոքիչ սպեղանի դնեմ՝ իրականում Գյումրիում ձեր թեկնածուական տանդեմը մոտ 27 տոկոս է հավաքել, իսկ մեզ վերագրվողը՝ 23։ Ավելին, նույն սխեմայով մանդատները հաշվելիս կստանաք համապատասխան 10 և 9: Էդ ի՞նչ շռնդալից հաղթանակի, էդ ի՞նչ «գյումրեցին ընտրեց Վարդանին»՝ սեփական պրիմիտիվ քարոզչության տակ եք մնացել։

Իսկ իրականում գյումրեցին ՉԸՆՏՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ, և բոլոր ընդդիմադիր թեկնածուների սրբազան պարտքն է հարգալից, կառուցողական, ոչհիստերիկ մթնոլորտում կյանքի կոչել այդ վճիռը:

Եթե Մարտունը, ում նկատմամբ խորը հարգանք ունեմ, իրականում լիներ Հանրապետականի թեկնածուն, ապա վաղուց և հստակ կհայտարարեր հենց այդպիսի լուծման մասին։ Ես, ի տարբերություն ոմանց, իրեն էլ եմ հասկանում. մարդիկ, որ ուրիշներին նույնիսկ մի սխալ դրված լայք չեն ներում, հիմա ընկել են սոցցանցերում իրենց արևին Մարտունին թասիբի կամ շախի են գցում։

Այդ հակաքարոզչությունն այնքան զզվելի է և ակնհայտ, որ չեմ բացառում, որ այս ամենի վերջնանպատակը ոչ թե Ղուկասյանին քաղաքապետ դարձնելն է, այլ մեղքը ուրիշների վրա գցելով՝ չդարձնելը։

Գիտեմ, որ որոշ գարշահոտ երախներ իրենց տելեգրամներով և ֆեյքերով ճշմարտությունը շրխկացնելու համար նորից սկսելու են միսս ծամել։ Հոգ չէ. իմ միսն ու Պրոմեթևսի լյարդը վաղուց են ճանաչվել քույր օրգաններ, ինչքան էլ ցերեկը կտցահարվում են, մեկ է, գիշերը վերականգնվում են։ Մի տարբերությամբ՝ հունական առասպելի հերոսին վրա էր տալիս արծիվը, իսկ ինձ բաժին են հասնում առնետները։

Հուսամ, գրածս կհասնի նաևՄարտունին։ Մարտուն ջան, անգլիացիներն ասում են, որ երկու չարիքներից և ոչ մեկին չեն ընտրում։ Մենք Անգլիա չենք, և Նիկոլի իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են, ուստի չարյաց փոքրագույն նախընտրելը, իմ կարծիքով, այլընտրանք չունի։ Անկախ ամեն ինչից։ Պինդ կաց։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
02.04.2025