Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունից
Քաղաքականություն

Գերմանական ծաղր Բաքվից

Ադրբեջանում երեկ կայացել է Գերմանիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ապա և համատեղ ասուլիսը, որտեղ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, թե Բեռլինը միշտ էլ ասել է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է և այսօր վերահաստատում է այդ տեսակետը։ Ընդամենը մեկ օր առաջ Բաքուն և Բեռլինը դիվանագիտական սկանդալի եզրին էին, երբ Գերմանիայի նախագահն ինստագրամյան իր էջում գրառում էր արել` այն ուղեկցելով Արցախի դրոշով։ Բաքվի պաշտոնական նոտայից հետո գրառումը հեռացվել էր, Շտայնմայերն էլ Երևանից մեկնել էր Բաքու, որտեղ տրամաբանորեն բոլորովին հակառակ հայտարարություններն է արել, ընդամենը փորձել է Ադրբեջանի մոտ մեղմել իր դիրքորոշումները։

Դեռ նախօրեին նշել էինք, որ Գերմանիան կուլ է տալու Ադրբեջանի հասցրած վիրավորանքը և որևէ կերպ չի արձագանքելու։ Փոխարենն այդ հանգամանքը լկտիանալու ևս մեկ առիթ է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը հերթական անգամ ծաղրել է Հայաստանին և Հայաստանի իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանին։ «Պատերազմում տարած մեր պատմական հաղթանակը ճանապարհ հարթեց դեպի խաղաղության բանակցություններ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հաստատման հարցում բավական մերձեցել են», - նշել է Ալիևը։

Միևնույն ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի 2 պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան։ «Մեր առաջին պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունն է։ Երկրորդը կապված է Հայաստանի Սահմանադրության հետ։ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա այդ երկրի Անկախության հռչակագրին, որը Սահմանադրության անքակտելի մասն է։ Այնտեղ մի դրույթ կա, որ բացահայտ տարածքային նկրտում է Ադրբեջանի հանդեպ։ Այդ իսկ պատճառով, այդ դրույթի հեռացումը Հայաստանի Սահմանադրության տեքստից մեր օրինական պահանջն է»,- հայտարարել է Ալիևը և հավելել, թե Հայաստանից մինչ օրս լուրջ պատասխան չեն ստացել։

Փաշինյանը, հրաշալի հասկանալով, որ Սահմանադրության փոփոխումը բարդ է լինելու, ՍԴ որոշումներով փորձում էր տպավորություն ստեղծել, թե կատարել է Ադրբեջանի պահանջները։ Բաքուն, սակայն, անլուրջ է դիտարկում Հայաստանի իշխանությունների հայտարարությունները։ Ամեն դեպքում, հարկավոր է արձանագրել, որ հակառակորդը որևէ կերպ չի հանգստանում և շարունակում է նոր սպառնալիքներ տեղալ, պատրաստվել նոր ռազմական էսկալացիայի` ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների, որոնք բարձիթողի վիճակում են թողել Հայաստանի պաշտպանունակությունը։

Դիանա Սարգսյան