ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է ռազմшկան ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի 5%-ին. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ մտադիր է պահանջել դաշինքի յուրաքանչյուր անդամ երկրից պարտավորվել ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի, դա կվերաբերի նաև ԱՄՆ-ին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգները կցանկանար այս հանդիպումից հեռանալ այն գիտակցմամբ, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ, ներառյալ Միացյալ Նահանգները, պարտավորվել է ավելացնել ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ը», - լրագրողներին ասել է Ռուբիոն: «Ոչ ոք չի ակնկալում, որ դա կարվի 1-2 տարում: Բայց պետք է արդեն նախանշել ծրագիր: Սա դաժան ճշմարտություն է, բայց այն պետք է ընդունել: ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ պետք է կարողանա պաշտպանել դաշինքի տարածքը և զսպել ցանկացած սպառնալիք»,- հավելել է Ռուբիոն:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ «վերջին տարիների իրադարձությունները՝ լայնածավալ պատերազմը Եվրոպայի սրտում, ցույց են տալիս, որ ռազմական կարողությունների ամրապնդումն անհրաժեշտ է զսպման նպատակներով», ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր «պետք է կարողանա դիմակայել այդ սպառնալիքներին»։ «Նախագահ Թրամփը նման կոչ է արել ինչպես իր առաջին նախագահական ժամկետում, այնպես էլ հիմա: Նա դեմ չէ ՆԱՏՕ-ին: Նա դեմ է ՆԱՏՕ-ին, որը չի կարող կատարել իր պարտականությունները», - եզրափակել է Ռուբիոն:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է կրի պատասխանատվության բեռը՝ իր անվտանգությունն ապահովելու համար։ Հինգշաբթի Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը։ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը Ռուբիոյի համար կլինի առաջինը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 2-ին հայտարարել է, որ պաշտպանության ծախսերը պետք է կազմեն «ՀՆԱ-ի 3%-ից շատ ավելին», մինչդեռ ներկայիս թիրախը 2%-ն է, սակայն դաշինքի երկրների մեկ երրորդը դեռ չի հասել նույնիսկ այս մակարդակին: Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թվականին ԱՄՆ ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 3,4%-ը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան