Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը Դուբայում
Մամուլում երեկ տարածված տեղեկությունն այլ պայմաններում կարող էր սկանդալային դիտվել, սակայն հայ հասարակությունը վաղուց այլևս չի զարմանում գործող իշխանությունների կատարած տարատեսակ դավաճանություններից։ Ըստ տեղեկությունների, Արարատ Միրզոյանն Աստանայից Երևան վերադառնալիս մեկ գիշեր մնացել է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այդ մասին, սակայն, հայկական կողմը որևէ տեղեկություն չի տարածել։
Ըստ տարբեր աղբյուրների` Միրզոյանը գիշերը մնալով Դուբայում, ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։ Թե ինչ են քննարկել, ՀՀ ԱԳՆ-ն ընդհանրապես չի բացահայտել, այդուհանդերձ, ստիպված է եղել խոստովանել, որ Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով ժամանող արտգործնախարարը հընթացս հասցրել է մի գիշեր մնալ Դուբայում։
Նշենք, որ Դուբայից Երևան օրվա մեջ մի քանի թռիչքներ են լինում, և առավելագույնը Միրզոյանը կարող էր մի քանի ժամ անցկացնել Դուբայի օդանավակայանի հատուկ հյուրերի համար նախատեսված սրահում, փոխարենը նախընտրել է գիշերը մնալ Դուբայի հյուրանոցներից 1-ում, որի համար, բնականաբար, ինչ-որ մեկը վճարել է։ ԱԳՆ-ից հերքել են, թե պաշտոնական որևէ հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում է եղել որևէ երկրի ներկայացուցչի հետ, բայց չեն հերքում, որ Միրզոյանը գտնվել է Դուբայում և գիշերել այնտեղ։ Հաշվի առնելով ԱԳ նախարարի բարդ գրաֆիկը, ամենևին պետք չէ զարմանալ, որ նա նախընտրել է գիշերը մնալ Դուբայում։
Սերինե Սարգսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան