Լավրովի նախազգուշացումը դեսպաններին
Ռուսաստանն արդեն իսկ ջանքեր է գործադրում իր նախկին ազդեցության գոտիներ, մասնավորապես Հարավային Կովկաս վերադառնալու ուղղությամբ։ Երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այդ երկրում հավատարմագրված մի շարք եվրասիական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն` Լավրովը սկզբունքային գնահատականներ է տվել Եվրասիայի տարբեր հատվածներում անվտանգության իրավիճակին, արձանագրել է եվրոատլանտյան անվտանգության հայեցակարգի ճգնաժամը, ուշադրություն հրավիրել ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա` ուղղված Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող ռիսկերին։
Ռուսական տարբեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Լավրովն այլ հարցերի վերաբերյալ է խոսել` ընդհուպ զգուշացնելով, որ Ուկրաինայում հարցերը կարգավորելուց անմիջապես հետո վերադառնալու է բոլոր այն տարածաշրջանները, որտեղից Արևմուտքի հովանավորությամբ գործող տարբեր կառավարություններ փորձել են դուրս դնել Ռուսաստանին։ Առաջին հերթին սա վերաբերում է հենց Հայաստանին, որի իշխանություններն արդեն տևական ժամանակ ամեն ինչ անում են ռուսական ազդեցությունը չեզոքացնելու և Հարավային Կովկասն արևմտյան ազդեցության գոտու վերածելու։
Ըստ տելեգրամյան ալիքների` Լավրովը բացահայտ Արսենյանին տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունների համար չափազանց վատ օրեր կարող են սկսվել, եթե Փաշինյանի գլխավորած իշխանությունն ի վերջո խելքի չգա։
Նունե Հովսեփյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան