Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. Զատուլին
Ռուսաստանն այսօր զարգացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, և Հայաստանին սա դժվար թե շատ դուր գա, բայց նման հարաբերություններ զարգացնում է ոչ միայն Ռուսաստանը, այլև Փաշինյանի կառավարությունը: Ինձ թվում է՝ Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտու իշխանությունն է. այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ինչ վերաբերում է 2020, 2023 թվականներին տեղի ունեցած դեպքերին՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդիրների, ռազմական հակամարտության, դրա հետևանքների հետ, այո, ցավոք, դա արտացոլումն է այն բանի, որ Ռուսաստանն ամենակարող չէ։ Որ նա ստիպված է հարմարվել հանգամանքներին: Նա, փաստացի, ներգրավված է Ուկրաինայում Արևմուտքի հետ շատ ավելի լուրջ և կարևոր առճակատման մեջ: Եվ եթե այս առումով այժմ ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան, և եթե Ռուսաստանը դուրս գա այս հակամարտությունից այնպես, ինչպես իր համար հնարավոր է համարում, ես վստահ եմ, որ Ռուսաստանը կսկսի ամրապնդել իր դիրքերը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Ռուսաստանը հիմա էլ է դա անում։ Բայց, այո, համաձայն եմ, Ռուսաստանը վերջին տարիներին միշտ չէ, որ Կովկասում այնքան վճռական է հանդես եկել, որքան մենք սովոր ենք տեսնել նախորդ դեպքերում»,- ասել է պատգամավորը:
Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Զատուլինն ընդգծել է, որ շատ կուզենար, որ այդ հարաբերությունները սկզբունքային ու օբյեկտիվ լինեին։
«Որպեսզի Ադրբեջանից չփորձեն մեզ պարտադրել այն տեսակետը, որ Ադրբեջանը Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում, ինչը փաստ չէ։ Ադրբեջանը տարածաշրջանում Թուրքիայի գլխավոր դաշնակիցն է։ Նա չի թաքցնում այդ փաստը Թուրքիայի հետ հարաբերություններում, բայց միշտ փորձում է ինչ-որ կերպ քողարկել դա Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այսինքն՝ նա իրեն պահում է երկերեսանի, ոչ միանշանակ։ Բայց սա, ինչպես գիտենք, հաճախ ուղեկցում է ցանկացած արևելյան քաղաքականության»,- ասել է պատգամավորը:
Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին՝ Զատուլինն ընդգծել է, որ ՌԴ-ին «պետք չէ, որ Հայաստանը թույլ լինի, որ չկարողանա պաշտպանվել»։
«Եվ սա է մեր բազան այնտեղ պահելու պատճառը, որն այս առումով պետք է օգնի Հայաստանին։ Անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է Հայաստանում, շահագրգռված ենք, որ Հայաստանը ուժեղ պետություն լինի»,- ասել է պատգամավորը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»