Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ
Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունն ապրիլի 16-ից 19-ը կգործուղվի Սանկտ Պետետերբուրգ։ Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության` պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։ Թերևս հասկանալի և նորմալ կարելի է դիտարկել, որ հայկական պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ-ի միջոցառումներին, սակայն պետք է հիշեցնել, որ դեռևս անցած տարվա հուլիսին հայտարարվեց, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը չի մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայացած Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին։
2022 թ. նոյեմբերից հետո, երբ Հայաստանը կտրուկ խզեց կապերը ՀԱՊԿ-ի հետ, հայկական պատվիրակությունները առանձնապես չեն մասնակցել ոչ ՀԱՊԿ և ոչ էլ ԱՊՀ միջոցառումներին, կամ էլ մասնակցել են ավելի ցածր ձևաչափով։ Օրինակ, այսօր ընթանում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը, որին հայկական կողմից մասնակցում է ոչ թե նախարարը, այլ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Թե որն է պատճառը, որ այս անգամ որոշել են խորհրդարանական պատվիրակությանը` նախագահի գլխավորությամբ, ուղարկել Սանկտ Պետերբուրգ, բնականաբար, չի նշվում։
Ամեն դեպքում, վերջին շրջանի զարգացումները ենթադրում են, որ Հայաստանն աստիճանաբար վերադառնում է Ռուսաստանի հետ ինտեգրացիոն տարբեր պրոցեսներին կառուցողական մասնակցության դաշտ։ Փոխվել է թե Փաշինյանի և թե նրա թիմակիցների հռետորաբանությունը, ընդ որում, սեփական հանրության աչքին անլուրջ չդիտարկվելու համար որոշում է կայացվել աստիճանաբար վերադառնալ համագործակցության, կարծես թե ոչինչ էլ չի եղել, արդեն հաջորդ նիստերին կմասնակցեն նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, յուրաքանչյուրն ըստ իր իրավասությունների շրջանակի։ Ժողովրդական խոսքը նման դեպքում ասում է` «կկակղես, կուտես»։ Հիմա ՀՀ իշխանություններինն է։
Հասմիկ Մանուկյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...