Վրաստանի առաջնահերթությունը ԵՄ-ին անդամակցելն է, բայց շահագրգռված ենք նաև Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններով. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիությանն անդամակցելն անվանել է երկրի գլխավոր առաջնահերթությունը։ Միաժամանակ, նրա խոսքով, Վրաստանը շահագրգռված է տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ «նորմալ հարաբերություններով»։ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ Թբիլիսին և Մոսկվան պահպանում են առևտրային գործընկերությունը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Մեր հիմնական առաջնահերթությունը Եվրամիության անդամ երկիր դառնալն է: Մենք որոշակի մարտահրավերներ ունենք այս ուղղությամբ, բայց հուսով ենք, որ խաղաղության վերականգնմամբ մեր երկրում և տարածաշրջանում, հատկապես Ուկրաինայում, Վրաստանի ինտեգրումն ավելի ինտենսիվ կիրականացվի: Մենք հույս ունենք և ակնկալում ենք դրական զարգացումներ», - ասել է Կոբախիձեն «Գործընկերությունը բազմաբևեռության դարաշրջանում» պանելային քննարկման ժամանակ:
Նա նշել է, որ Վրաստանը, որն ավանդաբար հանդես է գալիս այլ երկրների հետ հարաբերություններում խաղաղության հաստատման օգտին, նույն մոտեցումն է ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց միևնույն ժամանակ մենք ինտենսիվ տնտեսական քաղաքականություն ենք վարում և առևտրային գործընկերություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ», - նշել է Վրաստանի վարչապետը։
Վրաստանը, որը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023 թվականի դեկտեմբերին, կասեցրել է միությանը միանալու բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության այս որոշումը բողոքի նոր ալիք է բարձրացրել երկրում։ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Վրաստանը «տնտեսապես պատրաստ կլինի» անդամակցել Եվրամիությանը։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել