Ադրբեջանն ընդլայնում է հրադադարի խախտման աշխարհագրությունը
Ադրբեջանը վերջին օրերին ընդլայնել է հրադադարի ռեժիմի խախտումների աշխարհագրությունը։ Եթե օրեր առաջ պաշտոնական Բաքուն հայտարարում էր, թե իբր հայկական կողմը հրադադարի ռեժիմը խախտում է միայն արևելյան և հարավարևելյան ուղղությամբ, այսինքն` Գեղարքունիքի և Սյունիքի սահմանի մասով, ապա վերջին մի քանի օրերին Ադրբեջանը հայտարարում է, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը բոլոր այս հաղորդագրությունները հերքում է, պնդում, թե որևէ նման բան գոյություն չունի։ Փոխարենն ակնհայտ է, որ Ադրբեջանն ինքն է կրակոցներ արձակում՝ սահմանի գրեթե բոլոր ուղղություններով սրելով իրավիճակը։ Մասնավորապես, վերջին օրերին հաճախակի են դարձել Տավուշի մարզի Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և այլ գյուղերի ուղղությամբ կրակոցները։ Ադրբեջանն այլևս Ալիևի բերանով չի թաքցնում, որ ցանկանում է նոր ռազմական էսկալացիա իրականացնել։ Իսկ զորքերի կուտակումների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ԱԱԾ-ն ընդհանրապես ոչ հերքում, ոչ էլ հաստատում են` փորձելով լղոզել իրավիճակը։
Այս պայմաններում փաշինյանական իշխանությունը հանդես է գալիս, ասես Ադրբեջանի համհարզը լինի և որևէ գործողություն չի ձեռնարկում հայկական կողմի մարտունակությունն ավելացնելու, սահմաններն ավելի ամրապնդելու ուղղությամբ, ըստ երևույթին, Փաշինյանը նոր դավադրության է պատրաստում, իսկ նման գործողություններով ինքն իր համար հիմքեր ստեղծում, թե որ հետագայում մեղադրի հայկական զինված ուժերին իբր չպաշտպանվելու համար։ Փաշինյանի դեպքում սա առաջին անգամը չէ, որ նա նման վարք է դրսևորում։
Ալիտա Ղազարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան