Թուրք-ադրբեջանա-նիկոլական դավադրություն՝ Հայաստանի դեմ
Թուրքիայի Անթալիա քաղաքում երեկ բազմաթիվ անգամներ հնչել է Հայաստանի անունը։ Նշենք, որ երեկ մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում են նաև Հայաստանից արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ, հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանը երեկ հանդիպում է ունեցել թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի հետ, իր խոսքերով, բավական լավ արդյունքներ են գրանցել, մինչդեռ նույն Սերդար Քըլըչն իր հայտարարություններում կրկնել է ադրբեջանական նարատիվները, հայտարարել, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը` Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Քըլըչն ասել է. «Նիկոլ Փաշինյանը նույնպես Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ»։
Արդեն հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Քըլըչը հայտարարել է. «Դա կարևոր հարց է, և, ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ, բայց սա Հայաստանի ներքին հարցն է, հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու` ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու»։
Մինչ թուրքական կողմը մեղմիկ ձևակերպումներով Հայաստանի իշխանություններին փորձում է մղել Սահմանադրության փոփոխության, Թուրքիայի նախագահն էլ հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ և հերթական անգամ նշել, թե Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգված կարգավորման գործընթացը` փաստացի ակնարկելով, որ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն, Թուրքիայի կողմից որևէ կարգավորում սպասել չարժե։ Ընդհակառակը, Էրդողանը նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես «Հարավային Կովկասի խաղաղության ճարտարապետ»` փաստացի արձանագրելով, որ Հարավային Կովկասում որպես առաջատար իր համար միայն Ադրբեջանն է, իսկ Հայաստանը հարաբերությունները կարգավորելու դեպքում պարզապես վերածվելու է թուրք-ադրբեջանական տանդեմի և Արևմուտքի խամաճիկի։
Մելինե Բաբայան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան