Փաշինյանը մտադիր է քնեցնել «Եվրաքվե» նախաձեռնությունը. ինչպե՞ս կարձագանքի Արևմուտքը
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտադիր է քնեցնել «Եվրաքվե» նախաձեռնությունը։ Հիշեցնենք, Ազգային ժողովը վերջին քառօրյայում ընդունեց «Եվրամիությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Օրենքի նախագիծն այլ գործողություններ չի նախատեսում, մինչդեռ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից հստակ պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել օրենքի կիրառումն ապահովելու համար, մասնավորապես պայմաններից է հաստիքային արևմտամետներից որևէ մեկին՝ Արամ Սարգսյանին կամ Արման Բաբաջանյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակելը։
Փաշինյանը զուգահեռ բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ, և ռուսներն իրենց բազմաթիվ պահանջներին ավելացրել են նաև «Եվրաքվե»-ից ձեռք քաշելու պահանջը։
Ըստ էության, Փաշինյանն այժմ փորձում է կարգավորել հարաբերությունները և որոշակի ռևերանսներ է անում ռուսական կողմի ուղղությամբ, հասկանում է, որ «Եվրաքվեն» ժամանակավորապես սառեցնելը բխում է իր շահերից և այժմ որևէ արևմտամետի առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու դեպքում խնդիրներ է ունենալու ոչ միայն դրսում, այլ նաև ներսում։ Այս օրենքի նախագիծը ներկայացրած քաղաքական ուժերը փորձելու են քաղաքական դիվիդենտները շահել իրենց համար, այլ ոչ «Քաղաքացիական պայմանագրի»։
Նախաձեռնության ձգձգումը Փաշինյանին ձեռնտու է այնքանով, որ կարող է դա օգտագործել ռուսների հետ բանակցություններում, իսկ արդեն 2026 թ.-ին, եթե անհրաժեշտ լինի, կրկին վերադառնալ օրենքին` լծակներ չտրամադրելով արևմտամետներին, նաև հանրության մեջ տպավորություն ստեղծելով, թե հենց իրենք են այդ օրենքի նախահայրերը։ Մյուս կողմից` Փաշինյանը նաև արևմտամետներին կախվածության մեջ է պահում։ Հետագայում, եթե հարկ լինի նրանց մեկ դաշինքով խորհրդարան տանելու։ Իսկ եթե ՔՊ-ն բավարար թվով ձայներ չհավաքի, նաև կոալիցիա ստեղծելու և իշխանությունը կրկին զավթելու նպատակով։ Հայտնի չէ, թե ինչպես այս քայլերին կարձագանքի Եվրոպան, որտեղ արդեն նյարդայնանում են Նիկոլ Փաշինյանի խուսանավումներից։
Աննա Հովսեփյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան