Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Քաղաքականություն

Մոսկվայում տեղի է ունեցել ՀԳԱ-ի բիզնես ֆորումը

2025թ. ապրիլի 12-ին Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կողմից կազմակերպված բիզնես ֆորումի շրջանակում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Մոսկվայում։ Ռուսաստանի և Հայաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչները քննարկեցին աշխարհքաղաքական և տնտեսական ներկա պայմաններում հայկական բիզնեսի արդի խնդիրներն ու հեռանկարները։

Միջոցառմանը ներկա էին հայկական բիզնեսի երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և Ռուսաստանից: Միջոցառման գործնական մասում բացման խոսքով հանդես եկավ  «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Նա նշեց, որ հայ գործարարների համայնքը մնում է Հայաստանի տնտեսական բարգավաճման հիմքը՝ դրսեւորելով միասնություն և համախմբվածություն:

«Այս անհանգիստ ժամանակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանում հայ գործարարները ոչ միայն ամրապնդում իրենց դիրքերը բիզնեսում, այլև ակտիվորեն աջակցում իրենց պատմական հայրենիքին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարելով տնտեսության առանցքային ոլորտներում, խթանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Այս միասնությունն էլ հենց մեր ուժն է, որը հաստատում է, որ չնայած բոլոր մարտահրավերներին, հայ գործարար համայնքը մնում է Հայաստանի տնտեսական կայունության և բարգավաճման հուսալի հենարանը»,- ընդգծել է Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում բանախոսների քննարկման հիմնական թեման Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարն էր։ Սահմանելով Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում ԵԱՏՄ առանցքային դերը՝ Սամվել Կարապետյանը կարևորել է միության հետագա ամրապնդումը. «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միեւնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 մլրդ դոլար»,- նշել է Կարապետյանը։

Նրա կարծիքով այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը և հանդիսանում է նրա հիմնական առևտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։ «ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել»,- ընդգծեց Սամվել Կարապետյանը։

Բացի այդ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը երկրի էներգետիկ անվտանգության երաշխավորն է. «Այսօր Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգառեսուրսների առանցքային մատակարարն է։ Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն և կայացած խողովակներով՝ Հայաստանի համար ձեռնտու պայմաններով։ Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գները: Այսինքն՝ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահարմանը և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։ Կարևոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ  ռազմավարական գործոն, որից կախված է երկրի ապագան։ Եվ ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի՝ ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ  ազգային իրական շահերից»։

 «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը կարևորել է նաև ռուսաստանյան ներդրումների դերը. «Ռուսաստանը պահպանում է Հայաստանում ամենամեծ ներդրողի կարգավիճակը՝ ստեղծելով նոր ձեռնարկություններ և աշխատատեղեր, և մենք պարտավոր ենք ամրապնդել այս ռազմավարական ներդրումային միությունը: Ես կարծում եմ, որ ներդրումների հարցը միայն տնտեսական չէ, այն ապագայի հարց է, իսկ ընտրությունը պետք է կատարվի ազգային, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրական շահի` հավասարակշռված հաշվարկների հիման վրա»։

ՀԳԱ-ի հիմնադիրը նաև չշրջանցեց երկրների միջև մշակութային կապերի հարցը. «Մեր ժողովուրդներն ընդհանուր արժեքներ, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ ունեն։ Միլիոնավոր հայեր ապրում և աշխատում են Ռուսաստանում՝ նպաստելով երկու երկրների զարգացմանը, իսկ Ռուսաստանը մնում է հայկական սփյուռքի հիմնական երկիրը»։

Եզրափակելով խոսքը՝ Կարապետյանը ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրեց երկրի զարգացման հեռանկարների վրա. «ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, սակայն ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Մենք կարող ենք և պետք է գործող համաձայնագրերի շրջանակներում շարունակենք խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը, սակայն առանց վտանգի տակ դնելու մեր ռազմավարական շահերը և տնտեսական կայունությունը։ Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշների վրա հիմնված` հավասարակշռված և մտածված որոշումներից։ Համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրենք ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ եւս տասնամյակներ զբաղվել փորձարկումներով: Մեր ընտրությունը պետք է լինի հավասարակշռված, ճշգրիտ և առանց սխալների` այնպիսին, որն արդեն այսօր կտա իր արդյունքը և կդնի երկրի ապագայի ամուր հիմքերը»:

Բիզնես ծրագիրը շարունակվեց ՀԳԱ-ի վերջին ամիսների աշխատանքի ամփոփմամբ, ինչպես նաև այլ բանախոսների ելույթներով, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովի, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արամայիս Քամալովի, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ելույթներով։

 

Հայ գործարարների ասոցիացիա

Հայ գործարարների ասոցիացիան հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով ամբողջ աշխարհի հայ ձեռներեցների միջև մի արդյունավետ գործարար միջավայր ստեղծել։

Կարճ ժամանակում ասոցիացիան կարողացել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ ձեռնարկատերերի, ովքեր տասնամյակներ շարունակ նպատակաուղղված աշխատել են Հայաստանի և աշխարհի միջև ամուր կապեր ստեղծելու ուղղությամբ և մինչ օրս նրանք շարունակաբար աշխատում են դրանք ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

Ամբողջ աշխարհում ակտիվ բիզնես ցանցի ստեղծումը Ասոցիացիայի ռազմավարական նպատակն է։ Արդեն իսկ բացառիկ պայմանագրեր են կնքվել տարբեր երկրների գործարար համայնքների, պետական կառույցների և առաջատար ընկերությունների հետ։

Ասոցիացիայի անդամները ոչ միայն ներկայիս հաջողակ ձեռներեցներն են, այլ նաև դրա ապագա անդամներն են, որոնց զարգացման համար Ասոցիացիան մի շարք կրթական միջոցառումներ է մշակե:

«Տաշիր» ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը ռուսաստանյան ամենախոշոր դիվերսիֆիկացված` արդյունաբերական և շինարարական խմբերից մեկն է, որը ներառում է մոտ 200 ընկերություններ և ձեռնարկություններ, որոնք գործում են Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Իր հիմնադրումից ի վեր՝ 1999 թվականին և ավելի քան 20 տարի շարունակ, «Տաշիր»-ն անշեղորեն ավելացնում է իր ակտիվները Ռուսաստանի շինարարության և զարգացման շուկայում՝ միաժամանակ իր բիզնեսը հաջողությամբ ընդլայնելով այլ ոլորտներում՝ ֆինանսներ, էներգետիկա, արդյունաբերություն, մանրածախ և ռեստորանային բիզնես, զվարճանքի ոլորտ և այլն: Խումբն ընդգրկված է Ռուսաստանի հարյուր խոշոր մասնավոր ընկերությունների ցանկում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և հարևան երկրների 51 քաղաքներ։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։