Ի գիտություն ինքնահռչակ տգետի․ Հրայր Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ի գիտություն ինքնահռչակ տգետի !
Ընդամենը մեկ օր առաջ ՀՀ վարչախմբի ղեկավարը, որն իրեն օրեր առաջ տգետ էր հռչակում, Սյունիքում շվարած հարցնում էր խեղճ գյուղացիներին եվ իրեն ուղեկցող պորտաբույծներին, թէ որքան ջրամատակարարման աբոնենտ կա երկրում !:
Բնականաբար ոչ ոք չգիտեր !:
Սույնով տեղեկացնում ենք դրան եվ իր հետ պետության հացը ուտողների, որ'
Վեոլիա Ջուր ՓԲԸ սպասարկում է մայրաքաղաք Երևանը, 45 այլ քաղաքներ, 334 գյուղեր: Ընդամենը 380 բնակավայր: Դրանից բացի, այն մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 76 բնակավայրի: Ընդհանուր առմամբ ընկերությունը սպասարկում է 805 000 բաժանորդի, որից ակտիվ է 622 000 բաժանորդ:
Վեոլիա Ջուր ընկերությունն իր շուրջ 2900 աշխատակիցներով հանձն է առել ապահովել սպասարկման տարածքի խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը:
Այս խնդիրների լուծման նպատակով ընկերությունում ստեղծվել են համապատասխան տնօրինություններ. «Հյուսիս» եւ «Հարավ» շահագործման, Առևտրային, Տեխնիկական, Վարձակալության պայմանագրի կառավարման և այլն: Գործում են նաեւ Ջրի որակի, Ներդրումների և զարգացման, Տեղեկատվական տեխնոլոգիաների, Մարդկային ռեսուրսների կառավարման, Գնումների վարչությունները, Հանրային կապերի, Որակի, առողջության և անվտանգության, Առևտրային վերահսկողության, Նամակագրության եւ մի շարք այլ բաժինները:
Համաձայն պայմանագրի` Վեոլիա Ջուր ընկերությունն իր գործունեության ընթացքում նախատեսում է սպառողներին մատուցել 800 միլիոն եվրոյի ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ, ապահովել զգալի ներդրումներ սեփական միջոցներից (հիմնականում առկա համակարգերի շահագործման, վերանորոգման ու պահպանման նպատակով) ու մուտքագրել պետբյուջե զգալի գումար որպես ՀՀ պետական սեփականություն հանդիսացող համակարգերի վարձակալության վճար:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»