Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին:
«Ես իսկապես երջանիկ եմ նրանով, ինչի հասել եմ ֆուտբոլային կարիերայիս այս փուլում: Հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի. հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես պարզապես շատ ուրախ եմ այս ակումբում խաղալու և այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է «Football-Italia»-ն:
Մխիթարյանի խոսքով 3-4 օրը մեկ խաղալը ավելի հաճելի է, քան շաբաթը մեկ անգամ խաղալը:
«Բոլոր մրցումներին մասնակցելը մեծ մոտիվացիա է տալիս շարունակելու: Մենք յուրաքանչյուր խաղին մոտենում ենք այնպես, կարծես դա վերջին խաղն է»,-ասել է հայ ֆուտբոլիստը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ն ապրիլի 16-ին կհյուրընկալի Մյունխենի «Բավարիա»-ին, որին առաջին խաղում հաղթել էր 2:1 հաշվով:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»