Սահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ ենք արել Ադրբեջանին․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ են արել Ադրբեջանին և սպասում են պատասխանի։
«Չեմ կարծում՝ փակուղային իրավիճակ է։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք սահմազատումը»,– նշեց նա՝ նշելով, որ առաջարկներն այն մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակել սահմանազատումը։
«Գիտեք, որ ընդհանուր համաձայնություն կա՝ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնենք։ Մենք մեր պատկերացումներ ենք ներկայացրել և սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Հույս ունենք՝ կարձագանքեն»,– ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը՝ Փաշինյանը նշեց, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից որևէ մեղմացում չկա։
«Մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել ենք, այդ թվում՝ այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Մենք այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքները և շարունակելու ենք»,- ասաց նա։
Հենց «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների, սակայն 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն և փոխադարձություն։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ուղարկված գրավոր առաջարկին Ադրբեջանը գրավոր պատասխան դեռ չի տվել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...