Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմաց
Ամերիկացի ինֆլուենսեր Էշլի Սենթ Քլերը բացահայտել է այն գումարի չափը, որը միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել էր իրեն՝ ծննդաբերությունից հետո լռության համար. երիտասարդ աղջիկը պնդում է, որ լույս աշխարհ է բերել Tesla, SpaceX ընկերությունների ղեկավարի 14-րդ երեխային, գրում է Daily Mail-ը:
Վերջերս ձեռներեցը նշել էր, որ «թեև ինքը հաստատ չգիտի՝ երեխայի հայրն է, թե ոչ», բայց արդեն 2,5 միլիոն դոլար է փոխանցել Էշլի Սենթ Քլերին և «տարեկան նրան ուղարկում է 500,000 դոլար»։ Մասկը երբեք հրապարակայնորեն չի խոստովանել, որ երեխան իրենն է, զույգը ներկայումս գտնվում է դատական պայքարի մեջ:
26-ամյա Սենթ Քլերն այժմ հայտնել է, որ որդուն լույս աշխարհ է բերել փետրվարի սկզբին. փոքրիկին անվանել են Ռոմուլուս: Կնոջ խոսքով՝ Մասկն իրեն առաջարկել է 15 միլիոն դոլար և ամսական հավելյալ 100,000 դոլար, որպեսզի նրա մինչև երեխայի 21 տարեկանը լրանալը հրապարակայնորեն չբացահայտի երեխայի հոր ինքնությունը: Մասկը նաև պահանջել է, որ երեխան ծնվի կեսարյան հատման միջոցով, քանի որ նա կարծում է, որ դա թույլ է տալիս երեխային ունենալ ավելի մեծ ուղեղ, ինչպես նաև պահանջել է չթլպատել տղային: Սակայն Սենթ Քլերը, որը հրեա է, մերժել է բոլոր առաջարկները, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Զույգը ծանոթացել է 2023 թվականի գարնանը սոցիալական ցանցերի միջոցով, և Մասկը նրան հրավիրել է այցելել Սան Ֆրանցիսկոյում X-ի գրասենյակ: Այնուհետև Մասկը երիտասարդ կնոջը հրավիրել է իր անձնական ինքնաթիռով ճամփորդության Ռոդ Այլենդ՝ այցելելու իր երեխաներից մեկին դպրոցում: Կնոջ պնդմամբ՝ Մասկը հաճախ է խոսել Սենթ Քլերի հետ երեխա ունենալու մասին՝ առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալուց հետո նրան առաջարկելով «անուն ընտրել» ապագա երեխայի համար: 





















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան