Անահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ
«Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության արդյունքում «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի եկամուտը կազմել է 121 մլն 898 հազար (121,898,000) դրամ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությունից:
Tert.am-ը մասնավորապես հետաքրքրվել էր՝ որքան է կազմել ցուցադրությունը կազմակերպելու ծախսը և որքան՝ շահույթը:
««Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպման նպատակով հատկացվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ 68 մլն 877 հազար 600 (68,877,600) դրամ, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցներից՝ 50 մլն 872 հազար 735 հազար (50,872,735) դրամ:
«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի եկամուտը ցուցադրությունից կազմել է 121 մլն 898 հազար (121,898,000) դրամ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ցուցադրության կազմակերպմանն աջակցել է նաև «Կերոն» զարգացման հիմնադրամը՝ տրամադրելով 39 մլն 210 հազար (39,210,000) դրամ»,- ասված է ԿԳՄՍ նախարարության պատասխանում:
Հիշեցնենք, որ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, որ պահվում են Բրիտանական թանգարանում, սեպտեմբերի 21-ից ցուցադրվում էին Հայաստանի պատմության թանգարանում, դրանք ցուցադրվեցին վեց ամիս Մայր աստվածությանը վերաբերող նմուշների հետ: Այնուհետև ցուցադրությունը երկարաձգվեց մինչև ապրիլի 10-ը, Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքն արդեն վերադարձվել են Բրիտանական թանգարան:
Նշենք, որ Անահիտի բրոնզաձույլ արձանը նախկինում երբեք Հայաստանում չէր ցուցադրվել։ Ըստ Բրիտանական թանգարանի կայքի՝ Անահիտի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին՝ Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան