Թրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այս տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիա այցելելու մտադրության մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով` հրավեր է ստացել Չառլզ 3-րդ թագավորից, գրում է kommersant.ru-ն։
«Ինձ հրավիրել են թագավորը և երկիրը, հզոր երկիրը... Կարծում եմ, որ այցի ամսաթիվը կնշանակվի սեպտեմբերին»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։
2025 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Դոնալդ Թրամփին հանձնել էր թագավորի անձնական նամակը։ Ինչպես հայտնում է Telegraph-ը, հանդիպման վայրը կլինի Վինձորի ամրոցը, այլ ոչ թե Balmoral կամ Dumfries House-ը, ինչպես նախկինում ենթադրվում էր։
Նախագահական երկու ժամկետների ընթացքում Դոնալդ Թրամփը մեկ անգամ պաշտոնական այցով այցելել է Մեծ Բրիտանիա՝ 2019 թվականին, որտեղ նրան ընդունել է թագուհի Էլիզաբեթ 2-րդը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...