Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան
ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը
Միջազգային

Էկվադորում աքլորակռվի հրապարակում զանգվածային հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվել

Էկվադորի ոստիկանությունը հայտնել է, որ չորս մարդ է ձերբակալել՝ աքլորակռվի հրապարակի վրա զինված անձանց հարձակման առնչությամբ, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, հայտնում է BBC News-ը։

Ոստիկանների ուրբաթ օրվա ռեյդի ընթացքում զենք և ոստիկանական ու բանակային համազգեստներ են առգրավվել հյուսիսարևմտյան Մանիբու նահանգում՝  Լա Վալենսիա գյուղական համայնքում հարձակումից մեկ օր անց:

Սոցցանցերում հրապարակված հարձակման կադրերում երևում է, թե ինչպես են զինված մարդիկ մտնում ռինգ և կրակ բացում մարդկանց վրա:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, կեղծ զինվորական համազգեստով հարձակվողները հանցավոր խմբավորման անդամներ են եղել, որոնց մրցակիցները մասնակցել են աքլորների մարտակռիվներին:

Նահանգի իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել։ Ենթադրվում է, որ լատինաամերիկյան երկրում գործում է շուրջ 20 հանցավոր խմբավորում, որոնք պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության հիմնական ուղիների վերահսկողության համար:

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հայտարարել է, որ աշխարհում կոկաինի մոտ 70%-ը ներկայումս ԱՄՆ և Եվրոպա է հասնում Էկվադորի նավահանգիստներով։ Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում է Էկվադոր հարևան Կոլումբիայից և Պերուից, որոնք կոկաին արտադրող աշխարհի խոշորագույն երկու երկրներն են:

Ընթացիկ տարվա հունվարին 781 սպանություն է գրանցվել՝ այն դարձնելով վերջին տարիների ամենամահաբեր ամիսը։ Դրանցից շատերը կապված են եղել թմրամիջոցների ապօրինի առևտրի հետ: