Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի
Բուքմեյքերներն առանձնացրել են Հռոմի պապի պաշտոնի երկու ֆավորիտի, ըստ Polymarket-ի՝ ամենամեծ շանսեր ունեցող կարդինալներն են Պիետրո Պարոլինը (35%) և Լուիս Անտոնիո Գոկիմ Թագլեն (23%)։ 70-ամյա Պարոլինը Սուրբ Աթոռի ամենափորձառու դիվանագետներից է և կարևոր դեր է խաղում Վատիկանի արտաքին հարաբերություններում, մինչդեռ 67-ամյա Թագլեն գահի ամենաերիտասարդ հավակնորդներից է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Առաջիկա ընտրություններում Սուրբ Պետրոսի գահին հավակնելու ամենամեծ շանսեր ունեցող կարդինալները նրանք են:
Polymarket-ը 2013 թվականից Վատիկանի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող իտալացի Պարոլինի հաղթանակի շանսերը գնահատում է 35%: Ֆիլիպինցի Թագլեի ընտրությունն ավելի քիչ հավանական է, այն գնահատվում է 23 տոկոս հավանականությամբ, մինչդեռ ապրիլի 21-ին այն մոտ 35 տոկոս էր։
70-ամյա Պարոլինը Սուրբ Աթոռի ամենափորձառու դիվանագետներից է և կարևոր դեր է խաղում Վատիկանի արտաքին հարաբերություններում։ Ներկայիս պետքարտուղարը դիտվում է որպես չափավոր թեկնածու, որը մի շարք հարցերում ավելի քիչ ազատական դիրքորոշում ուներ, քան Ֆրանցիսկոս պապը: Օրինակ՝ կարդինալը 2015 թվականին Իռլանդիայում միասեռ ամուսնությունների օրինականացումը որակել էր «ամբողջ մարդկության պարտություն»։
67-ամյա Թագլեն Սուրբ Պետրոսի գահի ամենաերիտասարդ թեկնածուներից է: Ֆիլիպինցին եղել է հանգուցյալ պոնտիֆիկոսի մերձավոր շրջապատի վստահելի անդամ: 2011-ից 2019 թվականներին եղել է Մանիլայի արքեպիսկոպոս: Թագլեն առաջադեմ և ներառական առաջնորդ է, որը նախկինում քննադատել է կաթոլիկ եկեղեցուն ամուսնալուծված զույգերի և միասեռական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց նկատմամբ չափազանց կոշտ վերաբերմունքի համար:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ...