Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա
Հայաստանում Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսն օրերս հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մեր տեղեկություններով, Մարագոսը հանձնարարություն է իջեցրել՝ մայիսի 9-ին չգնալ Մոսկվա, նշել, որ շքերթին մասնակցությունը համարվելու է թշնամական ակտ և Պուտինի PR:
Հիշեցնենք, օրեր առաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մամուլի ասուլիսում հաստատել է, որ ԵՄ անդամ պետությունների կողմից թեկնածուներին տրված շատ հստակ հրահանգ կա՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում, չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժեքներին։ ԵՄ անդամ պետություններից Սլովենիան և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, կարծես, թքած ունեն այդպիսի զգուշացումների վրա, հայտարարել են, թե դա իրենց ներքին գործն է և ոչ ոք չի կարող իրենց թելադրել։ Արդյունքում, մնում է միայն Հայաստանը, որի վրա էլ պատում է ԵՄ պաշտոնյաների ուժը։
Այժմ Փաշինյանը փակուղում է հայտնվել, որովհետև բոլոր կողմերից աքցանի մեջ է։ ՔՊ-ում ասում են, որ Փաշինյանը հրահանգել է ռուսների հետ հարաբերությունները փչացնելու նոր օպերացիա իրականացնել մինչև մայիսի 9-ը, բանավեճ հրահրել, որից հետո էլ, ռուսական կողմին մեղադրելով, չգնա Մոսկվա։ Օրինակ, հիշեցնեն, որ պայմանական մարիազախարովաները կամ սոլովյովներն այսինչ բանն են ասել իրենց հասցեին և էսկալացիա բեմադրեն։
Մյուս կողմից էլ, Փաշինյանը մահու չափ վախենում է Վլադիմիր Պուտինի զայրույթից, հասկանում է, որ Մոսկվա այցը ծանր կարղ է լինել իր համար, ուստի ամեն գնով ցանկանում է չգնալ Ռուսաստան։
Մերի Ալեքսանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...