Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից
Հայկական ֆուտբոլի աստղ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի աջակցությունը ջահերով երթին, մտահոգել և կատաղության է հասցրել Նիկոլ Փաշինյանին։ Մեր տեղեկություններով, վերջինս չափազանց ծանր է տարել, որ մի շարք հայտնի անձանց հետ միասին նաև Մխիթարյանն է հրապարակայնորեն կոչ արել հանրությանը՝ մասնակցել ջահերով երթին, և քանի որ Փաշինյանի ականջին կաթացնում են, որ մեծ սպորտը թողնելուց հետո Հենրիխ Մխիթարյանը կարող է հասարակական քաղաքական գործունեություն ծավալել, այս փաստը ուղղակի ցնցումների է մատնել գործող իշխանությանը։
Հենիխ Մխիթարյանն ընդհանրապես ընկալվում է որպես գործող վարչախմբի ակտիվ ընդդիմադիր, թեպետ առանձնապես այդ ուղղությամբ ջանքեր չի գործադրել, և տարբեր ակցիաներին նրա աջակցությունը դիտարկվում է որպես Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված գործունեություն։ Հենրիխ Մխիթարյանը մշտապես բարձրացրել է Ռուբեն Վարդանյանի հարցը, Արցախում էթնիկ զտումների հարցը, այսինքն՝ ֆուտբոլից դուրս ինչ անում է, ընկալվում է որպես ընդդիմությանն աջակցություն։
Ու քանի որ մեր տարածաշրջանում բավականին լավ օրինակներ կան, երբ անվանի ֆուտբոլիստները քաղաքական լուրջ կարիերա են անում, այս հանգամանքը խուճապի է մատնում «Քաղաքացիական պայմանագրին»։ Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետը, աշխարհահռչակ նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն է, Վրաստանի այսօրվա նախագահ Կավելաշվիլին ևս ժամանակին հայտնի ֆուտբոլիստ էր։ Հենրիխ Մխիթարյանի պարագան չափազանց բարդ է Փաշինյանի համար, քանի որ նրան դժվար է ինչ-որ բանի հետ կապել, ընդհանրապես խոցելի չէ, ինտելեկտուալ է, ունի բավական լավ հաջողության պատմություն, իր խելքով ու հեղինակությամբ մի քանի անգամ գերազանցում է Նիկոլ Փաշինյանին, և հենց այս փաստն է, որ հիստերիայի է մատնել գործող իշխանություններին։
Սերինե Իսրայելյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...