Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, առաջարկում եմ միավորվել ու կազմակերպել քայլերթ դեպի մեր քաղաքների ու գյուղերի Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրներ․ Մհեր Ավետիսյան
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, մեր բոլոր հերոս պապերի ու տատերի հիշատակը պատվելու համար առաջարկում եմ միավորվել ու կազմակերպել քայլերթ դեպի մեր քաղաքների ու գյուղերի Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) հուշահամալիրներ։
Յուրաքանչյուրս կարող ենք մեզ հետ վերցնել մեր հերոս ազգականների նկարները, ծաղիկներ կամ Հայրենիքի դրոշ՝ այս օրը դարձնելով անմոռանալի ու խորհրդանշական։
Այս քայլերթը կլինի ոչ միայն հարգանքի տուրք մեր նախնիներին, այլև հաղթանակով կոգեշնչի նրանց ապագա սերունդներին։
Միասին կհարգենք զոհվածների հիշատակը րոպեի լռությամբ ու կշարունակենք փոխանցել հայրենասիրության ու հերոսության պատմությունները։
Հրավիրում ենք բոլորիդ՝ ընտանիքներով, ընկերներով, դպրոցականներով ու հասարակական կազմակերպություններով, միասին ստեղծելու այս մեծ օրվա հանդիսավոր ու միասնական տոնակատարությունը և այդ ամենը հրապարակել սոցցանցերում՝ «Սերունդների հիշողություն» վերնագրով։
Մհեր Ավետիսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...