Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասին
Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու օպերացիան ավարտվել է։ Նախագահ Պուտինին այս մասին զեկուցել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Այս մասին ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Սահմանային տարածքները վերադարձվել են Ռուսաստանի վերահսկողությանը գրեթե ինը ամիս անց՝ անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած ներխուժումից հետո։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզ էին ներխուժել 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան։ Ուկրաինական ստորաբաժանումներին հաջողվել էր մի քանի օրվա ընթացքում հատել պետական սահմանը և գրավել Սուջա քաղաքը և նրա շրջակայքը։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտնել, թե ընդհանուր առմամբ քանի բնակավայր է անցել Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։
Օգոստոսի 12-ին Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտարարեց, որ գրավվել է 28 բնակավայր։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում էին 1268 քառակուսի կիլոմետր տարածք Կուրսկի մարզի տարածքից։ Մարտերը տեղի են ունեցել Սուջանսկի և Կորենևսկի շրջաններում։ Կային նաև փորձեր անցնելու Գլուշկովսկի շրջան, սակայն դրանք հետ են մղվել ռուսական զինվորականների կողմից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...