Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը
Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը։
Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, մայիսի 3-ին նախատեսված է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում։ Այդ մասին հաղորդում է իրանական ISNA պետական լրատվական գործակալությունը։
Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև խորհրդակցություններ, ինչպես նաև երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը, որին ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի մայրաքաղաքում տեղի ունեցած անուղղակի բանակցությունների երրորդ փուլն ավարտվեց մի քանի րոպե առաջ», - նշված է հայտարարության մեջ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...