Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ
Կանադայի վարչապետ Մարկ Քառնին նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «փորձում է կոտրել կանադացիներին, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա դառնալ Կանադայի տերը». Քառնին այս մասին ասել է իր հաղթական ելույթում այն բանից հետո, երբ լիբերալները հաղթել են դաշնային ընտրություններում, գրում է dailymail.co.uk-ը:
Քառնին ընդգծել է, որ պետք է պատրաստվել «վատթարին», ոչ թե հուսալ, որ լավ կլինի։
«Ինչպես ես ամիսներ շարունակ զգուշացրել եմ, Ամերիկան ուզում է մեր հողը, մեր ջուրը, մեր պաշարները, մեր երկիրը: Նախագահ Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա մեր տերը դառնալ: Դա երբեք, երբեք չի լինի։ Բայց մենք նաև պետք է գիտակցենք այն իրողությունը, որ մեր աշխարհը հիմնովին փոխվել է», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ դրանք «պարապ սպառնալիքներ» չեն:
Քառնին խոստացել է, այնուամենայնիվ, հանդիպել Թրամփի հետ՝ չնայած ճգնաժամին և փորձել հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը։
«Երբ ես նստեմ նախագահ Թրամփի հետ, դա կլինի երկու ինքնիշխան պետությունների միջև ապագա տնտեսական և ռազմավարական հարաբերությունների քննարկում», - ընդգծել է նա:
Նշենք, որ Թրամփը վերընտրվելուց հետո բազմիցս հայտարարել է, որ հարևան Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգ:




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը