Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով
Նեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ Կարապետյան

Աթենքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգ

Աթենքի Մեգարոն համալիրի Դիմիտրիս Միտրոպուլոս համերգասրահում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ անց է կացվել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցին նվիրված համերգ։
Այս մասին հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Հիշատակի համերգի ընթացքում ժամանակակից հայ և հույն կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ 

Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից կազմակերպվել և իրականացվել է մյուս՝ հույների և ասորիների ցեղասպանությունների հետ միասին, որոնք շատ ցեղասպանագետների կողմից համարվում են Օսմանյան ցեղասպանություններ։ Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերում մեջբերված հատվածի, որում վերջինս համեմատում էր այդ երեք կոտորածները և նաև հավելում, որ եթե համապատասխան միջազգային արձագանք լիներ ավելի վաղ, մինչ Առաջին աշխարհամարտը, կազմակերպված հույների զանգվածային բռնի տեղահանումներին և ջարդերին միգուցե և դրանք շատ ավելի մեծ ծավալներով չէին իրականացվի հույների, նաև հայերի ու ասորիների նկատմամբ, որն իրականում դիպուկ բնորոշում է ցեղասպանության կանխարգելման կոնցեպցիան։

Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը միայն զոհերին չի վերաբերում, այն վերաբերում է նաև վերապրածներին։ 

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների կազմակերպան 100-ամյակից ի վեր վերածնունդը համարվել է անկյունաքարային հասկացություն։ Վերածնունդը թե՛ հայերի, թե՛ հույների, ինչպես նաև Հոլոքոսթից հետո հրեաների պարագայում հավասարապես կարևոր իրողություն է։ Ուղերձն այն է, որ ցեղասպանություն իրականացնողներին չի հաջողվել ոչնչացնել մեր ժողովուրդներին, որոնք իրենց արարչությամբ, ստեղծագործական գործունեությամբ են ապացուցուցում իրենց ներդրումը համամարդկային զարգացման մեջ։ Եւ այսօրվա միջոցառման հիմնական կոնցեպտը, ուղերձը դա է։ Այսօր հնչելու են ստեղծագործություններ, որոնք, հիմնականում բացառությամբ Կոմիտասի, ստեղծվել են ցեղասպանությունից հետո։ Այս համատեքստում հիշարժան է ցեղասպանության երկկողմ վերապրածների զավակ, Աթենքում 1937 թ․ ծնված Հարություն Դելալյանի անունը, ում Կոմիտասին նվիրված ստեղծագործությունը եզակի աշխատանք է»,-ասել է նա։

Դեսպանն անդրադարձել է նաև Կոմիտասի անմահ ժառանգությանը, ինչպես նաև հիշատակեց Հայաստանում ծնված հունահայ կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևին։

Տիգրան Մկրտչյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայկ Մելիքյանին շարունակական համագործակցության և բարձր մակարդակով հայ մշակույթը աշխարհի տարբեր բեմերում ներկայացնելու համար։

Միջոցառման ընթացքում հնչել են՝ Կոմիտասի, Կալիոպի Ցուպակիի, Արամ Խաչատրյանի, Գեորգի Գյուրջիևի, Մանոլիս Կալոմիրիսի, Յանիս Քսենակիսի, Հարություն Դելալյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչներ, խորհդարանի անդամներ, դեսպաններ, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, Հունաստանում հայ առաքելական և ավետարանչական եկեղեցու հոգևոր առաջնորդները, հունահայ համայնքի ներկայացուցիչներ Հունաստանի տարբեր քաղաքներից, մտավորականներ, լրագրողներ, Հայաստանից ժամանած հյուրեր։