Թրամփը պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե դրա անհրաժեշտությունը լինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված, մտածեք՝ շաբաթական միջինը 5,000 զինվոր է մահանում: Տեսնենք, թե ինչպես կարող ենք վերջ դնել սրան։ Մտածում եմ գնալու (Ստամբուլ-Խմբ.) մասին, բայց այսօր ու վաղը մեր զբաղվածության պատճառով շատ դժվար է։ Բայց եթե ինչ-որ բան լինի, անհրաժեշտության դեպքում ուրբաթ օրը կարող եմ գնալ։ Մեր մարդիկ արդեն բանակցություններ է վարում հենց հիմա»,- ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի գործարարների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները: Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։
Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած բանակցային պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...