«Դուզ խոսքը էշին են ասում». կամ ի՞նչ են ակնարկում ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն
Փաշինյանի վրա ճնշումներն ավելացրել են, ընդ որում ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Եվրոպայից։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը երեկ հայտարարել է, թե դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չեն ստացել, երբ ստանան, կքննարկեն։ Չհստակեցնելով, դիմումը ստանալու դեպքում Բրյուսելը հավանություն կտա, թե ոչ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միայն ընդգծել է, Երևանում հնչող այդ ցանկությունը ցույց է տալիս, թե որքան գրավիչ է այսօր եվրոպական ընտանիքը։ Այդուհանդերձ, եվրոհանձնակատարի խոսքերից կարելի է եզրակացնել, որ Հայաստանին որևէ մեկը Եվրոպայում չի սպասում, բայց միևնույն ժամանակ սպասում են Երևանի պատասխան արևմտամետ գործողություններին։
Մյուս կողմից էլ Եվրամիությանն անդամակցելու հայտի ներկայացումը լրջագույն խնդիրներ կարող է հարուցել հենց Եվրասիական տնտեսական միությունում, որտեղից Հայաստանն ահռելի տնտեսական օգուտներ է ստանում։ Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է, թե հայ գործընկերների հետ շփումների ընթացքում բացատրում են եվրոպական և եվրասիական նորմերի օբյեկտիվ անհամատեղելիությունը և այդ միավորումների միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։ «Երևանը լավ հասկանում է ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները և դրանից դուրս գալու բացասական հետևանքները։ Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները»,- ասել է Աղասանդյանը։ Նա պարզաբանել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ընթացակարգը մեկնարկում է միայն այն դեպքում, երբ անդամ պետությունը համապատասխան գրավոր նամակ է ուղղում։ Այս փուլում հայկական կողմը ոչ մի անգամ, ոչ հրապարակավ, ոչ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին։ Հակառակը շարունակում է ակտիվ և արդյունավետ աշխատանքը։ «Եթե Երևանն, այնուամենայնիվ, ձեռնարկի քայլեր, որոնք հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանը, այլ կերպ ասած, ըստ էության, խախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ՝ միավորման մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- նշել է Աղասանդյանը։
Եվ այս 2 սալի արանքում Նիկոլ Փաշինյանը մնացել է բացարձակ միայնակ և բախվելու է լուրջ խնդիրների։
Մանե Փիրումյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...