Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների լարվածությանն առնչվող հարցեր
Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հնդկաստանի և Պակիստանի միջև վատթարացող հարաբերությունները, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության արդիական հարցերը, ինչպես նաև հնդկա-պակիստանյան հարաբերությունների սրումը Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո», - ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Լավրովը կոչ է արել Նյու Դելիի և Իսլամաբադի իշխանությունների միջև տարաձայնությունները կարգավորել քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ երկկողմանի հիմքերով՝ համաձայն 1972 թվականի Սիմլայի համաձայնագրի և 1999 թվականի Լահորի հռչակագրի դրույթների։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»